Հայաստանյան մեդիա տիրույթում ատելության խոսքի չափաբաժինը մտահոգիչ մասշտաբներ ունի. զեկույց

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը ներկայացրել է զեկույց ատելության խոսքի վերաբերյալ։ Զեկույցում ներկայացվում են առցանց ատելության խոսքի պատճառած վնասների տեսակները, առաջարկվում են մեթոդներ՝ ուղղված վնասները մեղմելուն։

Զեկույցը կարևորում է գենդերային հավասարության և հաղորդակցության զգայունության հարցերը՝ առաջարկելով նոր մոտեցումներ և լուծումներ։

Զեկույցը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանյան մեդիա տիրույթում ատելության խոսքի չափաբաժինը մտահոգիչ մասշտաբներ ունի։ Առավել ինտենսիվ և հանրության համար տեսանելի կերպով այն տարածվում է սոցիալական մեդիայի՝ զանգվածային լրատվամիջոցներին պատկանող էջերում։ Այս էջերում հրապարակումների ներքո առկա մեկնաբանությունների դաշտը յուրահատուկ հանրային տարածք է, որտեղ ցանկացած օգտատեր իր ինքնությանը համապատասխան կամ կեղծ օգտահաշվի միջոցով կարողանում է հրապարակել ցանկացած տեքստ։ Մեծ թվով օգտատերեր այս հնարավորությունն օգտագործում են հանրային կերպարներին, այդ թվում՝ կին հանրային և քաղաքական գործիչներին թիրախավորելու համար։ Այս երևույթը վնասակար և վտանգավոր է ոչ միայն իր անկառավարելի բնույթի պատճառով, այլ նաև այս տեքստերի բարձր տեսանելիության ու լայն հասանելիության պատճառով, ինչն իր հերթին մեծացնում է վնասի չափը, ընդլայնում ատելության խոսքի աշխարհագրությունը։ Մյուս կողմից, շատ կարևոր է, որպեսզի լրատվամիջոցները պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց կողմից հրապարակված նյութերի, այլև դրանց արդյունքում սոցիալական մեդիա հարթակներում ձևավորվող քննարկումների համար և վերահսկեն այդ գործընթացներն ու մոդերացնեն մեկնաբանությունների բովանդակությունը, որոնք պարունակում են ատելության խոսք։ Նման պրակտիկայի հաջող օրինակ է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդական մարմնի Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը, որին միացել են ավելի քան 80 տեղական լրատվամիջոցներ:

Այս ուսումնասիրությունը պատասխան է այն հարցին, թե ինչ բնույթ ունի հասարակական և քաղաքական գործունեություն ծավալող կանանց ուղղված ատելության խոսքը սոցիալական հարթակներում, և թե որտեղ են դրա հիմքերը։ Հաշվի առնելով Ֆեյսբուք և Յություբ սոցիալական ցանցերի հանրայնացումը և դրանցում սոցիալական բազմազան շերտերի ներկայությունը՝ հետազոտությունն իրականացնող խումբն ընտրել է հե՛նց այս հարթակներում լրատվական էջերի գրառումների մեկնաբանությունների բաժինը։ Այն հաղորդակցության գործարքային (անգլ.՝ transactional) մոդելի ստանդարտ օրինակ է և արտացոլում է ուղղորդվող ինքնաբուխ հաղորդակցությունը բոլորովին չուղղորդված և/կամ տարբեր կենտրոններից, այդ թբում՝ սոցիալական և քաղաքական խմբեր, մասնագիտական համայնքներ, անհատ օգտատերեր։ Այս համատեքստում նման հաղորդակցությունը վերահսկելն ու կարգավորելը հնարավոր է նաև տվյալ մեդիայի էթիկական չափանիշներին չհամապատասխանող մեկնաբանությունները ջնջելու եղանակով։ Հետազոտական նպատակով նյութը հավաքելու և դասակարգելու համար սահմանված միջակայքը 2021-ի հունվարի 1-ից 2023-ի դեկտեմբերի 31-ն է, այլ կերպ ասած` 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը:

Առցանց ատելության խոսքը հասկանալու համար կիրառվել են որոշակի չափանիշներ, որոնք հուշում են անձի թիրախավորման, վիրավորանքի, բռնության կոչի տարրերի առկայությունը։ Իր բարդ և բազմաչափ բնույթի պատճառով դժվար է զտել և առանձնացնել միայն բռնության կոչեր պարունակող արտահայտությունները, խտրականությունը և այլն։ Մեդիամոնիտորինգի առաջին փուլում առանձնացվել են վիրավորական և նվաստացնող բնույթի արտահայտությունները, որից հետո դասակարգվել են դրանք՝ ըստ թեմայի, բնույթի և ատելության խոսքի հիմքի։ Մեդիամոնիտորինգից բացի, ուսումնասիրությունը ներառում է նաև առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ և ֆոկուսխմբային քննարկումներ։ Իրականացվել են երկու անհատական հարցազրույցներ Հայաստանում գենդերային խնդիրներով զբաղվող փորձագետների հետ և երկու ֆոկուսխմբային քննարկում, որի մասնակիցները եղել են մեդիա ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, որոնք իրենց աշխատանքում առնչվում են ատելության խոսքի և գենդերային անհավասարության դեմ պայքարի հարցերին»,- ասված է զեկույցում։