50 հազար ստորագրություն․ արդյո՞ք հանրաքվեն կհարթի դեպի ԵՄ ուղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի լիազոր ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և կից փաստաթղթերը։ ԿԸՀ-ի դրական պատասխանից հետո նախաձեռնող խումբը պետք է 60 օրվա ընթացքում 50 հազար ստորագրություն հավաքի։ Արտակ Զեյնալյանի վստահ է՝ գործընթացը սահուն կընթանա։

Եթե ԱԺ-ն չընդունի ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու մասին նախագիծը, նախաձեռնող խումբը պետք է արդեն 300 հազար ստորագրություն հավաքի։ Այդ դեպքում հանրաքվեն կանցկացվի իրավունքի ուժով։ Նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն ասում է՝ պատրաստ են նաև այս սցենարին։

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի նախաձեռնության մասին հայտարարել էր մոտ երկու ամիս առաջ։ Հունիսի 21-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այս թեմայով խորհրդարանական լսումներ էր հրավիրել։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Կառավարությունը կարող է ցանկացած պահի էլ ԵՄ-ին անդամակցելու հայտ ուղարկել, և այն օրենքով լուծվող հարց չէ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ԵՄ-ն ապրիլի 5-ին հստակ դիրքորոշում է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվելու են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով, իսկ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը ռիսկային է։

Ինչո՞ւ են ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնող քաղաքական ուժերը վստահ, որ մեծ մասը կողմ կքվեարկի՝ ասում է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը։ Նրա խոսքով՝ նույնիսկ կողմ քվեարկելու դեպքում ռիսկեր կան։

«Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան