Ընդունելության բարձր ցուցանիշներ քոլեջներում և ուսումնարաններում. հանդիպում ՄԿՈւ ոլորտի տնօրենների հետ

Լուրեր

01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
01.04.2026 | 16:52
Զելենսկին արդեն այսօր պետք է Դոնբասից զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշում կայացնի. Պեսկովը՝ Մոսկվայի պահանջի մասին
01.04.2026 | 16:48
ՀՖՖ-ն Ազգային արտոնագիր է շնորհել 11 ակումբի
01.04.2026 | 16:43
Ատոմակայանի աշխատողը վախվորած հրաժարվեց մեզ տրամադրել իր վարձով տարածքը. «Միասնության թևեր»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու նոր ուսումնական տարում մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, վարչության ներկայացուցիչները:

Շնորհավորելով նոր ուսումնական տարին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այն ընթանալու է նոր փոփոխություններով ու մոտեցումներով, ինչն ուսումնական գործընթացը նորովի կազմակերպելու, նոր մեխանիզմներ կիրառելու հնարավորություններ է տալու:

Ընդունելության արդյունքների մասին

Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս տարի ընդունելության արդյունքները թե՛ արհեստագործական, թե՛ միջին մասնագիտական կրթական ծրագրերում ավելի դրական են նախորդ տարվա համեմատ, ինչը շատ ոգևորիչ է: Արհեստագործական կրթական ծրագրով ընդունվել են 3862 դիմորդ՝ նախորդ տարվա 3106-ի համեմատ, միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 11196 դիմորդ, նախորդ տարվա՝ 10417-ի համեմատ: 826 ուսանող ընդունվել է մասնավոր ուսումնական հաստատություններ:

«Հիմնական դպրոցի շրջանավարտներից շատերը սկսել են ավագ դպրոց գնալու փոխարեն ընտրել մասնագիտական կրթության ուղղությունը: Այս տարվանից 8-րդ դասարանում գործելու է մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակը, ինչը կարևոր ազդեցություն է ունենալու մեր շրջանավարտների մասնագիտական ուղին հստակեցնելու ու ապագայի նկատմամբ պատկերացումներ ձևավորելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նա կարևոր խնդիր է համարել կրթական այս մակարդակի միջոցով երկրի տնտեսության մեջ զգալի ներդրում ունենալու հանգամանքը, քանի որ աշխատաշուկան ՄԿՈւ ոլորտի մասնագետների պահանջարկ ունի: «Պետք է փորձենք աշխատաշուկայի բացը լրացնել ՄԿՈւ կրթությամբ. նույնիսկ ՏՏ ոլորտում կան մասնագիտություններ, որոնք բարձրագույն կրթություն չեն պահանջում: Սա նշանակում է, որ երիտասարդներին պետք է ճիշտ իրազեկենք և գործատուների հետ կապն առավել ամրապնդենք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ պետական քաղաքականությունը նպաստել է ընդունելության ցուցանիշների աճին:

Պահանջված մասնագիտությունների ներդրում

Նախարարի տեղակալի խոսքով՝ առաջնային խնդիր է միջավայրային պայմանների բարելավումը, և ուսումնական հաստատություններում ներդրված մասնագիտությունների ցանկի վերանայումը: Ըստ նրա՝ կան մասնագիտություններ, որոնք պահանջված են տվյալ տարածաշրջանում, բայց ներդրված չեն, կան նաև մասնագիտություններ, որոնք շատ ուսանողների համար գրավիչ են, բայց համապատասխան թվով մասնագետների կարիք աշխատաշուկայում չկա: Նրա դիտարկմամբ՝ պետք է հաստատությունները պետք է աշխատանք կատարեն՝ մասնագիտությունների ընտրության հարցում ուղղորդելով երիտասարդներին:

«Այս տարի վերանայում ենք մասնագիտությունների ցանկը, և մեծ ծավալի աշխատանք է իրականացվել ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից. կամփոփենք, և փաստաթուղթը շրջանառության մեջ կդրվի: Այստեղ շատ կարևոր են նաև ձեր առաջարկները, քանի որ դուք տեղային մակարդակում խնդիրներն առավել խորքային եք տեսնում. գուցե անհրաժեշտ է մտածել կրթական ծրագրերի, մոդուլների բեռնաթափման մասին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և կոչ արել բարձրաձայնել խնդիրների մասին, որոնց բախվում են ուսումնական գործընթացում:

Այս համատեքստում նա նշել է, որ Մասնագիտական կրթության և ուսուցման մասին նոր օրենքի ընդունումից հետո բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են ընդունվելու, ընթացակարգեր են փոխվելու՝ միտված բարեփոխումներին, ինչը ենթադրում է ոլորտի շահառուների դիրքորոշման և կարծիքի արտահայտման անհրաժեշտություն:

Վերապատրաստման և ատեստավորման գործընթաց

ՄԿՈՒ ոլորտում ևս դասավանդողների մասնագիտական աճն ու զարգացումը պետության ուշադրության կենտրոնում են. «Վերապատրաստումներն առաջիկայում կմեկնարկեն բոլոր ուղղություններով, սակայն, ցավոք, երաշխավորված կազմակերպությունների ընտրության հնարավորությունը մեծ չէ, ինչը պայմանավորված է նրանով, որ գործընթացը նոր է, և համապատասխան կառույցների կողմից դաշտը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և կոչ արել տնօրեններին հետևողական լինել, որ մասնագետները մասնակցեն ատեստավորմանը նախորդող վերապատրաստումներին:

Ատեստավորման գործընթացի մասին խոսելիս նա ընդգծել է՝ եթե այլ ոլորտներում, մասնավորապես հանրակրթությունում թեստային ատեստավորման փորձառություն կա, ապա ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում է իրականացնել համակցված՝ տեսական գիտելիքի և գործնական հմտությունների վրա հիմնված ատեստավորում, որն այս տարի առաջին անգամ պետք է իրականացվի և որպես առաջին փորձ նախադեպային կարող է լինել կրթության համակարգի համար:

Արաքսիա Սվաջյանի իրազեկմամբ՝ ԳԹԿ-ի հետ քննարկումներն արդեն կայացել են, սկսվել են թեստերի մշակման աշխատանքները, մասնագիտական հանձնաժողովներն արդեն ձևավորվել են: Վերջիններս կառաջարկեն, թե ինչ ձևաչափով ճիշտ կլինի կազմակերպել ատեստավորման գործընթացը:

Գերակա մասնագիտություններով ընդունելություն

Անդրադառնալով գերակա մասնագիտություններով ընդունելության ընդհանուր պատկերին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ ցուցանիշները դրական են, սակայն կարևոր է նաև գործընթացի վերահսկումը: «Ծրագրի նպատակն է խրախուսել դիմորդներին սովորելու տնտեսության համար պահանջարկ ունեցող մասնագիտություններով, և նրանց տալ բարձր կրթաթոշակ, սակայն այստեղ կա ռիսկ՝ արդյոք ավարտելուց հետո սովորողները կաշխատե՞ն այդ մասնագիտությամբ: Հնարավոր է նաև այդ մասնագիտությունը լինի գիտակցված ընտրություն, և միայն ուսումնառության ընթացքում սիրեն մասնագիտությունը և որպես մասնագետ կայանան աշխատաշուկայում: Ուսումնական հաստատությունների անելիքը պետք է լինի այն, որ դիմորդները միայն բարձր կրթաթոշակով չգայթակղվեն, այլև մնան ոլորտում և լավ մասնագետ դառնան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հայտնել, որ նախարարի հանձնարարականով կատարվելու է ուսումնասիրություն, թե երկրորդ կուրսում՝ առաջադիմությամբ պայմանավորված ուսանողներից քանիսն են շարունակելու ստանալ կրթաթոշակ, քանիսը՝ ոչ:

Նրա խոսքով՝ տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագիրը ևս դրական առումով նպաստել է ընդունելության ցուցանիշների բարձրացմանը: Նա ընդգծել է՝ ծրագիրը տարածվում է միայն մարզային հաստատությունների վրա և չի գործում Երևանի ուսումնական հաստատություններ ընդունված մարզաբնակ ուսանողների համար՝ մարզերում ուսումնական հաստատությունները ուժեղացնելու նկատառումով:

Հանդիպմանը ներկա տնօրեններն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են կադրերի համալրման, ատեստավորման և վերապատրաստման գործընթացի իրականացման, դրույքաչափերի բարձրացման, աշխատանքային ծանրաբեռնվածության հստակեցման և այլ խնդիրների:

Նշենք, որ ՀՀ-ում գործում են 54 արհեստագործական և 74 միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ: