ԱՄՆ-ն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու՝ Թուրքիայի դիմումին

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն կարծում է, որ բոլոր երկրները կարող են ընտրել այն երկրներն ու խմբերը, որոնց հետ հարաբերություններ են հաստատել։ VOA-ի թուրքական ծառայության հարցին ի պատասխան՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը՝ արձագանքելով Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը, որ Թուրքիան դիմել է  ԲՐԻԿՍ-ին պաշտոնական անդամակցության համար։

«Մենք ձեզ ուղղորդում ենք թուրքական կառավարությանը՝ իր ծրագրերի հետ կապված պատասխաններ տալու»,- հավելել է նա։

ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության հայտի մասին հարցին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ «այլ մեկնաբանություն չունի, քան այն, որ Թուրքիան շարունակում է մնալ Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցը, որի հետ համագործակցում են տարբեր հարցերի շուրջ»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ի երկրները քննարկելու են Թուրքիայի դիմումը՝ միությանը լիարժեք մասնակցության մասին։

«Թուրքիան լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել։ Դիտարկելու ենք»,- նշել էր նա։

Ավելի վաղ էլ Ուշակովը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան։ Ներկայում կազմակերպության անդամ է 9 պետություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Էմմա Չոբանյան