Նուբար Աֆեյանի հիմնադրած կազմակերպությունը հայտնել է Հայաստանում նոր նախաձեռնության մեկնարկի մասին

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Afeyan Philanthropies կազմակերպությունը, որի առաքելությունն է ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ գտնելը, այսօր հայտարարել է Afeyan Initiatives for Armenia (AIFA, Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար) նախաձեռնության մեկնարկի մասին․  տեղեկացնում են Afeyan Philanthropies կազմակերպությունից։

Հիմնադրամի առաքելությունը առավել կենսունակ, տոկուն եւ բարգավաճ Հայաստան կառուցելու գործին նպաստելն է:  Շարունակելով Աֆեյանների ընտանիքի կողմից ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում իրականացված բարեգործական և մարդասիրական գործունեությունը ՝ AIFA-ն հանդիսանալու է Հայաստանում ընթացիկ եւ ապագա զարգացման նախաձեռնությունների համար ռազմավարական եւ գործառնական կենտրոն:

AIFA զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հասարակական կազմակերպություններում կառավարման փորձառու ղեկավար Դալար Կազանջյանը:

Նա ռազմավարական տեսանկյունից կգնահատի եւ կներկայացնի Հայաստանի զարգացման կարիքները եւ կյանքի կկոչի անհրաժեշտ լուծումներ՝ իրենց գործունեության հիմքում համապատասխան առաքելություն ունեցող կազմակերպությունների հետ եւ աջակցությամբ: Դալար Կազանջյանը միանում է AIFA զարգացման հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Դավիթ Թադեւոսյանին, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանք է տարել  կազմակերպությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ:

«Ավելի քան երկու տասնամյակ մեր ջանքերն ուղղել ենք Հայաստանի կայուն ապագային. ապագա, որտեղ խրախուսում են նորարարությունը, խթանում ներառականությունը եւ առաջնահերթություն տալիս բոլոր քաղաքացիների բարեկեցությանը»,- նշել են Afeyan Philanthropies կազմակերպության հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները: «AIFA նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք ամրապնդելու մեր կատարած աշխատանքը, իրականացնելու նոր ծրագրեր եւ համագործակցելու նոր գործընկերների հետ՝ ընդլայնելու նախաձեռնությունների ազդեցությունը: Օգտագործելով տարբեր շահագրգիռ կողմերի հավաքական փորձը եւ ռեսուրսները՝ մենք ձգտում ենք դրական փոփոխություններ իրականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ առողջապահության, գիտության եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ արվեստի»:

Նրանք նաեւ ավելացրել են. «Դալարն ունի երկարամյա տպավորիչ աշխատանքային փորձ և  առաջնորդության մեծ փորձ՝ զարգացման եւ բարեգործության ոլորտներում Հայաստանում եւ տարբեր երկրներում: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի տնտեսական եւ հասարակական կարիքների բավարարմանն ուղղված Դալարի գործունեության դրական ազդեցությանը եւ նմանատիպ նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը»:

Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնությունը (Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար) Afeyan Philanthropies կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն է: Հիմնվելով Աֆեյանների ընտանիքի կողմից ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում իրականացված բարեգործական նախաձեռնությունների վրա՝ AIFA-ն կդառնա Հայաստանում Աֆեյանների ընտանիքի ընթացիկ եւ ապագա զարգացման նախաձեռնությունների համար ռազմավարական եւ գործառնական կենտրոն: Afeyan Philanthropies կազմակերպությունն այս պահին ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորում և իրականացնում է հետևյալ ծրագրերը՝ «Հայաստան 2041» հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, FAST Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամ, «ՀԵՆԱՐ» հիմնադրամ եւ «Հայկական Հոգեւոր վերականգնման» հիմնադրամ:

AIFA զարգացման հիմնադրամը ձգտում է խթանել կրթությունը, նորարարությունն ու ձեռներեցությունը եւ կայուն զարգացումը Հայաստանում: Նպատակն է ռազմավարական նախաձեռնությունների եւ համագործակցությունների միջոցով հասնել դրական փոփոխությունների տարբեր ոլորտներում՝ կենտրոնանալով կրթության, տեխնոլոգիաների, ձեռներեցության, առողջապահության, մշակույթի եւ մարդասիրության վրա:

Հայաստանի ապագայի՝ հիմնադրամի տեսլականը ենթադրում է բարգավաճ եւ կայուն միջավայր գալիք սերունդների համար, որտեղ առաջնահերթ են կայուն զարգացումը, մշակութային կենսունակությունը, բարեկեցությունը եւ Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը: