Մյունխենում Իսրայելի հյուպատոսության մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Գերմանական Մյունխենի ոստիկանությունը հայտնել է, որ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել քաղաքի կենտրոնում։ Նշվում է, որ ոստիկաններ են ուղարկվել դեպքի վայր՝ նացիոնալ-սոցիալիզմի պատմության փաստաթղթային կենտրոն, որի մոտ գտնվում է Իսրայելի գլխավոր հյուպատոսությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Carolinenplatz-ի տարածքում ոստիկանները կրակ են բացել կասկածելի անձի ուղղությամբ, նա վիրավորվել է»,- գրել է Մյունխենի ոստիկանությունը X սոցիալական ցանցում։

Միջադեպի վայրը շրջափակված է։

Bild-ը գրել է, որ կասկածյալը զինված է եղել ատրճանակով։ Տղամարդը մեքենայով մոտեցել է Փաստաթղթերի կենտրոնին և կրակ բացել շենքի դիմաց տեղակայված ոստիկանական դիրքի վրա։ Ոստիկանության աշխատակիցը պատասխան կրակ է բացել։

Ոստիկանության լրատվական ծառայությունն իր հերթին հայտնել է, որ իրավապահները նկատել են մի տղամարդու, որի մոտ ակնհայտորեն հրազեն է եղել։

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մյունխենի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել։ Նրանցից շատերը հյուպատոսությունում չեն եղել, քանի որ մասնակցել են 1972 թվականի սեպտեմբերի 5-ին Մյունխենի Օլիմպիական խաղերում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին։