Եգիպտոսի նախագահի՝ Թուրքիայի այցի ընթացքում 200 մլն դոլարի ներդրումային համաձայնագրեր են ստորագրվել

Լուրեր

23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ Անկարա կատարած այցի ժամանակ թուրք-եգիպտական ​​ընկերությունը Եգիպտոսի կառավարության հետ երկու համաձայնագիր է ստորագրել՝ 200 մլն դոլար ներդրում կատարելու երկրի երկու արդյունաբերական գոտիների զարգացման համար։ Polaris Parks-ի գործադիր տնօրեն Օսման Էվրեն Արիկանը պայմանագիր է ստորագրել Եգիպտոսի Նոր Հոկտեմբեր քաղաքում 2,6 միլիոն քառակուսի մետր հողատարածք ձեռք բերելու մասին՝ արդյունաբերական գոտի ստեղծելու համար։

Middle East Eye-ի հետ զրույցում Արիկանն ասել է, որ նախագիծը պետք է ավարտին հասցնեն առավելագույնը հինգ տարի ժամկետում՝ 25,000-ից 30,000 աշխատատեղերի ստեղծմամբ:

Արիկան ​​Անկարայում «Administrative Capital Company»-ի հետ նաև փոխըմբռնման առանձին հուշագիր է ստորագրել:

«Այս երկու նախագծերը միասին կներգրավեն ներդրումներ 1000 ընկերություններից՝ աշխատատեղեր ստեղծելով 50,000 մարդու համար։ Նրանք միասին կստանան ավելի քան 2 միլիարդ դոլար ուղղակի ներդրումներ»,- ասել է նա լրատվամիջոցին։

Նշենք, որ նախօրեին Անկարայում նախագահական համալիրում տեղի է րունեցել Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը, որը վարել են Թուրքիայի ու Եգիպտոսի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին։ Հանդիպումից հետո երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրվել է տարբեր ոլորտներում համագործակցության 17 համաձայնագիր։