Պուտինը ռուսական բանակի առաջնային նպատակ է անվանել Դոնբասի գրավումը, այլ ոչ թե Կուրսկի շրջանի ազատագրումը

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսական բանակի առաջնահերթ նպատակը Դոնբասի «ազատագրումն» է, այլ ոչ թե Ուկրաինայի Զինված ուժերի կողմից գրավված Կուրսկի շրջանի տարածքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է  The Moscow Times-ը։

Նրա խոսքով՝ ներխուժելով Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ստիպել ռուսական կողմին «նյարդայնանալ, աղմուկ բարձրացնել, զորքեր տեղափոխել մի տարածքից մյուսը և դադարեցնել հարձակումն առանցքային ուղղություններով, առաջին հերթին՝ Դոնբասում»։  Սակայն վերապատրաստված ստորաբաժանումներ տեղափոխելով Կուրսկի շրջան՝ «թշնամին թուլացավ», և ռուսական բանակն արագացրեց հարձակողական գործողությունները, ասել է Պուտինը:

«Նման տարածքային ձեռքբերումներ վաղուց չեն եղել»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը՝ հավելելով, որ դրանք «հաշվարկվում են քառակուսի կիլոմետրերով»։

Պուտինը նաև ասել է, թե ռուսական բանակն ուկրաինական զինված ուժերի ներխուժումից մեկ ամիս անց «կայունացրել է իրավիճակը» Կուրսկի շրջանում և սկսել է «աստիճանաբար դուրս մղել» ուկրաինական զորքերին։

«Զինված ուժերի սուրբ պարտքն է անել ամեն ինչ՝ թշնամուն այս տարածքներից դուրս շպրտելու և մեր քաղաքացիներին հուսալիորեն պաշտպանելու համար»,- հավելել է Պուտինը։