Մոսկվան չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում «ազնիվ միջնորդի» իր դերից. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից, դրա ապացույցն են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Союзники.ОДКБ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել «ազնիվ միջնորդի» իր դերից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները, մասնավորապես, օգոստոսի 18-19-ին նրա պետական ​​այցը Ադրբեջան և հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում շեշտը դրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի վրա, դրա վառ հաստատումն են»,- ասել է նա։

Ըստ Կոպոիրկինի՝ «հենց ռուսական կողմի և անձամբ Պուտինի շնորհիվ է, որ հաջողվել է դադարեցնել 2020 թվականի պատերազմը, մշակել և կյանքի կոչել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը»։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր ամենամոտ հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքներում բարգավաճմամբ և խաղաղությամբ: Մենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում ենք անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։