Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 30 քաղբանտարկյալի. նրանց անունները չեն նշվում

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 30 անձի, որոնք դատապարտվել են «բողոքի բնույթի հանցագործությունների» համար, հայտնում է Բելառուսի վարչակազմին մոտ գտնվող «Պուլ պերվոգո» տելեգրամ-ալիքը։

Ներում ստացածների թվում կա 7 կին և 23 տղամարդ։ Նրանց անունները չեն նշվում։ Ազատ արձակվածների մեծ մասը, ըստ նախագահականի մամուլի ծառայության, անչափահասների ծնողներ են։

Բոլոր ազատ արձակվածները, ըստ «Պուլ պերվոգո»-ի, ներման միջնորդություններ են ներկայացրել, ընդունել են մեղքը, ինչպես նաև «անկեղծորեն զղջացել ու խոստացել են վարել օրինապաշտ ապրելակերպ»։ ՆԳՆ-ն հետևելու է ազատության մեջ նրանց պահվածքին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալների առաջին խմբի մասին, որը նույնպես բաղկացած է եղել 30 հոգուց, հայտնի դարձավ օգոստոսի 16-ին։ Լուկաշենկոյի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նրանց անունները նույնպես չէին հաղորդվում։