Մխչյան գյուղի կամրջին բախվել է 3 մեքենա․ կա տուժած

Լուրեր

26.06.2026 | 16:48
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:55
Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար
26.06.2026 | 15:43
Եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններում կհաղթեր ԴՕԿ կուսակցությունը. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:31
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
26.06.2026 | 15:20
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում
26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
Բոլորը

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Մխչյան գյուղի կամրջին, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Գ.), «VAZ» (վարորդ՝ Յ. Մ., ծնված 1959 թ.) և «Honda» (վարորդ՝ Ա. Ֆ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին: