ԲԴԽ-ն նախագահին առաջարկել է Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակել Հարություն Պետրոսյանին 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար Հանրապետության նախագահին առաջարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հարություն Պետրոսյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

Դատական օրենսգրքի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում թափուր հաստիք առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում թեկնածուին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ, և Դատական դեպարտամետը եռօրյա ժամկետում գրավոր առաջարկություն է ներկայացնում թեկնածուին։

Թեկնածուն ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է ԲԴԽ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Այդ ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն: Եվ միայն թեկնածուի համաձայնության դեպքում արդեն ԲԴԽ-ն որոշում է կայացնում նշանակման համար նրա թեկնածությունն առաջարկել Հանրապետության նախագահին։

Այս կարգավորումներից բխում է, որ Հարություն Պետրոսյանը համաձայնել է, որպեսզի իր թեկնածությունն առաջադրվի որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի լիազորությունները, և այս դատարանում թափուր հաստիք է առաջացել։

Արաքս Մամուլյան