Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

Եվրոպացի պաշտոնյաները կանխատեսում են, որ Իրանը մոտ ապագայում բալիստիկ հրթիռներ կմատակարարի Ռուսաստանին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

Գործակալության զրուցակիցները չեն նշել հրթիռների տեսակները, ինչպես նաև դրանց մատակարարման ճշգրիտ ժամկետներն ու ծավալները։ Այնուամենայնիվ, մի պաշտոնյա ասել է, որ առաքումները կարող են սկսվել օրերի ընթացքում:

Միացյալ Նահանգների պաշտոնյաները չեն մեկնաբանել Bloomberg-ի տեղեկատվությունը։ Գործակալությունը նաև պատասխան չի ստացել Իրանի ԱԳՆ-ին և ՄԱԿ-ում երկրի առաքելությանն ուղղված հարցումին:

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի բռնկումից հետո Իրանը սկսել է Ռուսաստանին մատակարարել «Շահեդ» տեսակի կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հրետանի և տանկային արկեր: Բացի այդ, Թեհրանը թույլատրել է հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տեղակայել Ռուսաստանի տարածքում։

Այս տարվա սկզբին, ըստ արևմտյան հետախուզության, Իրանը ՌԴ-ի հետ պայմանավորվել է բալիստիկ հրթիռների մատակարարման շուրջ։ Սրան ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրանական կողմին սպառնացել են պատժամիջոցների ընդլայնմամբ։