Պուտինի ընկերոջ հրահանգով ռուս գիտնականներին հանձնարարվել է շտապ ծերության դեմ դեղամիջոց գտնել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2024 թվականի սկզբին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ է նոր ազգային նախագիծ, այս անգամ՝ ուղղված քաղաքացիների «առողջության պահպանմանը»։ Այդ ծրագրերից մեկը ծերացման դեմ պայքարն է, որը վաղուց մտահոգում է Ռուսաստանի իշխանություններին։ Նախագծի մեկնարկին, որը, ըստ պաշտոնյաների, պետք է «փրկի 175 հազար կյանք» մինչև 2030 թվականը, չխոչընդոտեց նույնիսկ պատերազմը (որում Ռուսաստանը բազմապատիկ ավելի շատ քաղաքացիների է կորցնում): Meduza-ն և «Սիստեմա» հետաքննական նախագիծը պատմել են, թե ինչպես է առաջացել մարդասիրական ազգային նախագիծը, ինչ կապ ունեն դրա հետ Կովալչուկ եղբայրները (Պուտինի մտերիմ ընկերները) և ինչպես է այս ամենի հետ կապված օրգանների բիոտպագրությունը։

Հունիսի սկզբին ՌԴ Առողջապահության նախարարությունը պահանջել էր, որ ռուսական գիտահետազոտական ինստիտուտներն (ԳԻՀ) անհապաղ ներկայացնեն ծերացման դեմ պայքարի վերաբերյալ մշակումները։

Մասնավորապես, գիտնականները պետք է առաջարկեն՝

• բջջային ծերացման բեռի նվազեցմանն ուղղված բժշկական արտադրանքի մշակում (սարկոպենիա, ծերունական ասթենիա, օստեոպորոզ և այլն), «տարբեր մեթոդներով կենսաբանական տարիքի գնահատմամբ»,
• նոր նեյրոտեխնոլոգիաների և հարակից բժշկական արտադրանքների մշակում, որոնք ուղղված են «ճանաչողական և զգայական խանգարումների կանխարգելմանը և զարգացմանը»,
• իմունային համակարգի շտկման նոր մեթոդների մշակում՝ «հիմնվելով ծերության ժամանակ բացահայտված կրիտիկական ցուցանիշների վրա»,
• բժշկական տեխնոլոգիաների և արտադրանքի նոր մեթոդների մշակում՝ «հիմնված բիոտպման տեխնոլոգիայի վրա»։

Ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոններից մեկի աշխատակիցը խոստովանել է, որ զարմացել է, երբ տեսել է այդ փաստաթուղթը։

«Իհարկե, հիմա մենք վերականգնելու ոչինչ չունենք՝ բացի այս հին կոճղերից [տարեց ռուս քաղաքական գործիչներից]: Այսինքն՝ հենց հիմա [երբ պատերազմը գնում է] մենք պետք է ամեն ինչից հրաժարվենք։ Այս ցինիզմը նույնիսկ տարակուսելի է»,- նշել է աղբյուրը։

Գիտնականների խոսքով՝ մշակումները դեռևս չեն ուղարկվել Առողջապահության նախարարություն և դժվար թե կարողանան որևէ էական բան ուղարկել։ Նամակը կազմվել է «գոնե մի բան տվեք» սկզբունքով։

«Ամենամեծ շեֆը խնդիր է դրել, և պաշտոնյաները շտապում են ամեն կերպ դա իրականացնել»,- բացատրել է զրուցակիցներից մեկը։

Ըստ Meduza-ի և «Սիստեմա»-ի աղբյուրների՝ ծրագրի գլխավոր լոբբիստը Կուրչատովի ինստիտուտի ղեկավար Միխայիլ Կովալչուկն է, ում անվանում են «Պուտինի սիրելի ֆիզիկոս»: Նա հայտնի է նաև հակագիտական հայտարարություններով և Ռոսատոմի հետ մտերմությամբ: Կովալչուկի եղբայրը՝ Յուրին, բիզնես է վարում և պատասխանատու է Պուտինի փողերի, կանանց և հանգստի համար։

Միաժամանակ, ինչպես պարզել են Meduza-ն և «Սիտեման», Ռուսաստանը որոշակի առաջընթաց է գրանցել ծերացման դեմ պայքարում։ Ամենաուշագրավ արդյունքներն օրգանների բիոտպագրության ոլորտում են։ Այս ուղղությամբ առաջատարներից է 3D Bioprinting Solutions լաբորատորիան, որը ստեղծվել է 2013 թվականին Invitro-ի նախկին սեփականատեր Ալեքսանդր Օստրովսկու կողմից։ Պատերազմի մեկնարկից հետո գործարարը ստիպված է եղել վաճառել իր բիզնեսի մեծ մասը և տեղափոխվել Եվրոպա, իսկ բիոտպագրության տեխնոլոգիան անցել է «Ռոսատոմի» հսկողության տակ և ներկայումս օգտագործվում է Ուկրաինայում վիրավորված պատերազմի վետերաններին բուժելու համար։