Սկանդալային կրակոցների հետքերով. ուզում էր «օրենքով գող» դառնալ, բայց չստացվե՞ց. «Իրավունք»

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել վերջերս Գյումրիի կենտրոնում հնչած կրակոցներից, որի արդյունքում որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը: Նա Ախուրյանի տարածաշրջանի նախկին դատախազ Հակոբ Հակոբյանի (մահացել է) որդին է:

Ըստ Գյումրու մեր աղբյուրի. «Քաղաքում տարածված լուրերի համաձայն, վաղամեռիկ դատախազը լուրջ հակամարտության մեջ է եղել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու նրա քրոջ որդու՝ Արտյոմի հետ, ով նույնպես «օրենքով գող» է:

Ըստ նույն տեղեկությունների՝ կրակոցներով ավարտված վիճաբանության պատճառը եղել է այն, որ տուժողն ուզում էր, մեկն ասում է՝ անձամբ, մեկն էլ, թե՝ իր եղբայրը, կարգվի «օրենքով գող»: Սակայն քրեական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք դեմ են եղել:

Եվ այդ ուղղությամբ խոսակցություններից մեկի ընթացքում հայհոյանքներ են եղել, որին հաջորդել են կրակոցները: Ասում են նաև, որ կրակոցների մասով փախուստի մեջ գտնվողներ կան, իսկ Գյումրիում այս թեման փակ է բոլորի համար, որովհետև ոչ ոք չի ուզում խնդիր ունենա հեղինակությունների հետ:

Մեր աղբյուրը նաև պնդում է, թե Գյումրիի քրեական հեղինակություններից մի քանիսը տարբեր պատրվակներով այս օրերին փորձում են դուրս գալ երկրից, որպեսզի, ինչպես մեր աղբյուրն է փաստում. «շառից, փորձանքից հեռու լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում