Եթե Երևանը ցանկանում է ուղիղ բանակցել Բաքվի հետ, «ի սեր Աստծո». Լավրով

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի մասնակցության՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը կարգավորելու համար, ապա «ի սեր Աստծո»։

«Նույն կերպ, մենք հիմա անհանգստացած ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնությունները նույնպպես կանգ են առել։ Ես նշեցի տրանսպորտային կապերի վերսկսումը, նշեցի նաև եռակողմ հանձնաժողովը, որը զբաղվում էր այդ հարցով, այն այժմ գործնականում այլևս չի  գումարվում: Երևանը կարծում է, որ դա պետք է արվի ուղիղ Ադրբեջանի հետ, բայց եթե նրանց մոտ դա հաջողվի անել, ի սեր Աստծո»,- ասել է ՌԴ դիվանագիտության ղեկավարը՝ ելույթ ունենալով ՄԳԻՄՈ-ի ուսանողների առջև։

Լավրովը նաև նշել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանի Դաշնությունը պետք է խորհրդակցություններ անցկացներ այս գործընթացի մասնակիցների միջև, սակայն դա տեղի չի ունենում։

«Նրանք չեն ցանկանում, միևնույն ժամանակ, անընդհատ ձգտում են ներգրավել Արևմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին։ Դա իրենց ընտրությունն է, բայց պայմանավորվել անհրաժեշտ է, առաջին հերթին ադրբեջանցի հարևանների հետ, այլ ճանապարհ չկա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Խոսելով ՌԴ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ «բոլոր տարբերությունների և հակասությունների հետ մեկտեղ», Ռուսաստանը և նրա գործընկերները «հասկանում են, թե ով ինչին է կողմ հանդես գալիս, և կա ցանկություն, և արդեն կա արդյունք, ինչ վերաբերում է համաձայնեցված զուգահեռ գործընթացների մշակմանը մեր մոտեցումներին», որը, ի վերջո, կունենա դրական արդյունք։