Ալիևի օգնականը ՀՀ ԶՈւ-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և ԵՄ դիտորդական առաքելությունը դադարեցնելու կոչ է արել

Լուրեր

22.06.2026 | 20:00
ՍԴ-ում ընտրակեղծիքների ողջ ծավալը կներկայացնենք․ հույսներս չենք կորցրել, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:48
3,5 անգամ աճ՝ անվավեր քվեաթերթիկների թվում․ ինչն է բերել նման կտրուկ փոփոխության
22.06.2026 | 19:36
Մայորի մարմինը հուղարկավորել են առանց ձեռքերի և գլխի․ Բաքուն հայ ընտանիքին կվճարի՞ 104 հազար եվրո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:31
Team-ի և AzerTelecom-ի գործարքը բուռն քննարկումների կենտրոնում․ արդյո՞ք վտանգ կա Հայաստանի համար 
22.06.2026 | 19:14
Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է
22.06.2026 | 19:00
ՀԱԿ-ի էլեկտորատը շատ կարգապահ գնաց՝ քվեարկեց Սամվել Կարապետյանի օգտին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 18:48
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22.06.2026 | 18:35
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով նիստ է տեղի ունեցել
22.06.2026 | 18:28
Իսրայելը դիտարկում է Լիբանանի հետ բանակցությունների շրջանակում զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը. CNN
22.06.2026 | 18:24
Ինչու մահաբեր խողովակը նախկինում չի հեռացվել Փամբակ գետի վրայից. լռում են, թե՛ Վանաձորի համայնքապետարանում, թե՛ Լոռու մարզպետարանում
22.06.2026 | 18:19
Գիտնականները Երևանում քննարկում են ճառագայթային տեխնոլոգիաների կիրառությունները
22.06.2026 | 18:10
Փամբակում հայտնաբերել են 13-ամյա Նարինեի դին // Որն էր Գյումրի-Մոսկվա օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 18:02
4-5 հոգի վարի է գնացել այդ խողովակի պատճառով. 6 տարեկան մի տղա էլ է ընկել, խեղդվել. վանաձորցի
22.06.2026 | 17:51
Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր
22.06.2026 | 17:40
Զախարովան հայտնել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու դեպքում
Բոլորը

Միջազգային հանրությունը պետք է սահմանափակումներ կիրառի Հայաստանի զինված ուժերի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահականի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը չի եղել օկուպանտ երկիր։ Ադրբեջանը միշտ հետևել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և իր հարաբերությունները հարևան երկրների հետ հիմնել է այս չափանիշի վրա։ Բայց Հայաստանն օկուպանտ պետություն է»,- հայտարարել է Հաջիևը։

Նա նշել է, թե Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են մտցվել իրաքյան բանակի զարգացման հետ կապված։

«Մենք կարծում ենք, որ նման սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»,- ասել է Ալիևի օգնականը։

Ըստ նրա՝ սահմանազատման կանոնակարգը համաձայնեցված է երկու երկրների միջև, համապատասխան հիմք և շրջանակ է ստեղծվում սահմանազատման գործընթացի համար։ Այս համատեքստում էլ Հաջիևն առաջարկել է դադարեցնել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը։

«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գործընթացն ընթանում է խաղաղության և փոխըմբռնման պայմաններում, մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի հայկական կողմից Ադրբեջանի սահմանի մոտ։ Եկել է այդ առաքելության գործունեությունը դադարեցնելու ժամանակը»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ Հաջիևն ասել է․ «Հայաստանի վարչապետի հայտարարությունները շատ հակասական բաներ են պարունակում, որոնք չեն արտացոլում իրականությունը, Հայաստանը ռազմականացման քաղաքականություն է վարում։ Մի շարք արևմտյան երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան, լուրջ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին ռազմականացման քաղաքականության իրականացման գործում։ Սա ծառայում է Հարավային Կովկասի  տարածաշրջանում լարվածություն ստեղծելուն»։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, Ալիևի օգնականն ասել է, թե դա այդպես չէ՝ իր հերթին կրկնելով ՀՀ Սահմադրության հետ կապված Բաքվի թեզերը։

«Հայաստանի Սահմանադրության մեջ, համաձայն Անկախության հռչակագրի, դեռևս կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, այսինքն՝ Ղարաբաղի միացման դրույթը։ Մինչև այս դրույթը չփոխվի, մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում խաղաղության պայմանագրի հասնելու համար։ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի որևէ պետության նկատմամբ, այն ադրբեջանական ժողովրդի արդար կամքն արտացոլող փաստաթուղթ է։ Մենք գնահատում ենք այս համեմատությունը պարզապես որպես բառախաղ: Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի վարչապետին և քաղաքական ղեկավարությանը՝ քայլեր ձեռնարկել իրական խաղաղության օրակարգը խթանելու և տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ խաղաղության օրակարգին աջակցելու ուղղությամբ»,- նշել է Հաջիևը։