Խարկովը հրթիռային հարձակման է ենթարկվել․ վիրավորվել է 47 մարդ, ավերվել են Սպորտի պալատը և առևտրի կենտրոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
Բոլորը

Ռուս զինվորականները կիրակի օրը մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել Խարկովի ուղղությամբ, հայտնել են տեղի իշխանությունները: Ավերվել են Խարկովի Սպորտի պալատը և առևտրի կենտրոններից մեկը, տուժել է առնվազն 47 մարդ, այդ թվում՝ 7 երեխա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խարկովի վրա հրթիռային հարձակման մասին հաղորդագրությունները սկսել են հայտնվել տեղական ժամանակով ժամը 13։00-ից հետո։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ քաղաքում մի քանի պայթյուն է լսվել, վնասվել են քաղաքի ենթակառուցվածքները։

Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հրթիռները պայթել են երեք վայրում՝ Խարկովի Սպորտի պալատում, Սալտովսկի թաղամասում գտնվող առևտրի կենտրոնում, ինչպես նաև՝ քաղաքի հիդրոպարկի մոտ։
Տարածաշրջանային դատախազության տվյալներով՝ ռուսական զորքերը Խարկովին հարվածել են «Իսկանդեր-Մ» հրթիռներով, ինչպես նաև С-300/400 հրթիռներով։ «Դատախազներն ու ոստիկանության քննիչները պարզել են, որ Խարկովի Սալտովսկի շրջանի առևտրի կենտրոնում հակառակորդը կիրառել է երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ։ Ինչ վերաբերում է Նեմիշլյանսկի թաղամասում գտնվող Սպորտի պալատի շենքին, ապա ուղիղ հարված է գրանցվել երեք «Իսկանդեր-Մ» հրթիռներից, ինչպես նաև ևս երեք հարված է հասցվել հարակից տարածքներին С-300/400 հրթիռներով »,- ասվում է հաղորդագրության մեջ։
Խարկովի Սպորտի պալատը քաղաքի ամենախոշոր վայրերից էր ոչ միայն մրցույթներ, այլև համերգներ և հանրային այլ միջոցառումներ անցկացնելու համար։
Սալտովսկի բնակելի թաղամասում առևտրի կենտրոնի վրա հարձակման ժամանակ գազատար խողովակ է վնասվել, հենց այս պատճառով էլ լուսանկարներում երևում է, թե ինչպես է բոցը բարձրանում հարձակման վայրից։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ վիրավոր երեխաներից ամենափոքրը երեք ամսական է։ Տուժածների թվում կան նաև երկու բժիշկ և երկու փրկարար։