Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի նախագծի առանցքային կետերը՝ անդրադարձ կատարելով բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման և բուհերի լիցենզավորման համար նախատեսվող նոր չափանիշներին, ֆինանսավորման նոր մեխանիզմներին, բուհերի կառավարման ոլորտում նախատեսվող փոփոխություններին, նպաստային համակարգից կրթաթոշակային համակարգի անցմանը և այլ փոփոխությունների:

Նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որն այս պահին լրամշակման փուլում է և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կներկայացվի բուհերի և հանրության լայն շրջանակների քննարկմանը, ոլորտի ամենասպասված գործընթացներից մեկն է և պետք է դառնա զարգացմանն աջակցող գործիք:

Նախարար Ժաննա Անդրեասյանը բուհերի ղեկավարներին տեղեկացրել է, որ սահմանվելու են բարձրագույն կրթության որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր, ավելի խիստ չափանիշներ: Նախագծում առանձին հոդվածներ կան ակադեմիական քաղաքի, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ։

Անդրադառնալով գերազանցության կրթաթոշակի թեմային՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր մեխանիզմ է մշակվել, որը թույլ կտա բուհին իրեն տրված քվոտայի շրջանակում կրթաթոշակ տրամադրել ուսանողներին։

Նշվել է, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները զգալի են, և կնախատեսվի անցումային փուլ, որպեսզի բուհերն անհրաժեշտ ժամանակ ունենան իրենց գործունեությունը համապատասխանեցնելու նոր կարգավորումներին:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ընդգծել է, որ փորձ է արվել օրենքի նախագծում ներառել ապագային միտված կարգավորումներ, որոնք սկզբնական փուլում թերևս կարող են ստեղծել որոշ անհարմարություններ կամ մտահոգություններ, սակայն անհրաժեշտ են՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար։

ԿԳՄՍ նախարարը և կոմիտեի նախագահը պատասխանել են հանդիպմանը մասնակցող բուհերի ղեկավարների հարցերին: