Կառավարությանը դատի են տվել. ՀՔԱՎ-ը հայց է ներկայացրել Կիրանցում փոխհատուցումների գաղտնիության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատական հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ։ Պատճառն այն է, որ կազմակերպությունը մերժում է ստացել, երբ խնդրել է տրամադրել Տավուշի մարզի Կիրանց համայնքում գյուղացիներին տրված փոխհատուցման չափի մասին տեղեկությունները։ Կառավարությունը դրանք գաղտնի է որակում և հրաժարվում է մանրամասներ հայտնել։

Դեռևս մեկ ամիս առաջ նույնաբովանդակ պատասխան էր ստացել նաև Factor TV-ն. Հայաստանի կառավարությանն ուղղած գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն և Քաղաքաշինության կոմիտեն համատեղ հայտնել էին, որ բնակիչներին տրվող փոխհատուցումների ընդհանուր և անհատական չափը, գույքերի քանակը սահմանված են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ և հրապարակման ենթակա չեն։

Ոչ միայն անհիմն է, այլև այստեղ առաջնայինը հանրային շահն է՝ շեշտում է ՀՔԱՎ ներկայացուցիչը։

Քաղհասարակության ներկայացուցիչները շեշտում են՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե իր վճարած հարկերն ինչպես են ծախսվում։

Ըստ ամենյանի, տեղեկություններ չտրամադրելու հրահանգը եղել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Թափանցիկ կառավարման խոստումներով իշխանության եկած վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ դա գաղտնի որոշում է։

Սահմանազատումից հետո Ադրբեջանին է անցել Կիրանց գյուղի բնակիչների հինգ տասնյակից ավելի գույք, Factor TV-ի հետ զրույցում պատմում են գյուղի բնակիչները։ Իրենց հաշվարկներով՝ դրանք պատկանել են 30 անձի։

Այնինչ, Փաշինյանի և գերատեսչությունների մոտեցումը ոչ միանշանակ է մարդկանց անձնական տվյալների գաղտնիության հարցում։ Օրինակ, Քաղաքաշինության կոմիտեն և ԱԱԾ-ն ավելի վաղ նմանատիպ հարցման պարագայում տրամադրել էին Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի բնակիչներին տրված փոխհատուցումների չափը։

Ներկայացված հայցադիմումը դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել, հոկտեմբերի 21-ին կկայանա առաջին նիստը։ Ուշագրրավ է, որ Կիրանց գյուղի մասով կարծես թե ամեն ինչն է գաղտնի ձևով իրականացվում. Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով որոշվեց Կիրանց բնակավայրին պատկանող 0,6 հեկտար մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։  Այդ հողամասի վրա նոր դպրոց կկառուցվի, թեև գյուղն արդեն իսկ ունի նորակառույց դպրոց, որը սակայն սահմանազատումից հետո հայտնվել է սահմանից 50 մետր հեռավորության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան