ՍԴ-ի նկատմամբ միջամտության մասին Վանեցյանի հայտարարություններին ընթացք չի տրվել. Թովմասյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացում պաշտպան Արամ Օրբելյանը հիշեցրեց 2021 թվականին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանի Pressing հաղորդաշարին, որի ընթացքում Վանեցյանն, ըստ պաշտպանի, խոսել է Նիկոլ Փաշինյանի կողմից Վանեցյանին ուղղակիորեն տրված հրահանգին` Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Այս հաղորդման ընթացքում, պաշտպանի խոսքով, Վանեցյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի կողմից «կարմիր գծերն» անցնելու մասին:

«Ինձ ուղղակի հրահանգ է իջեցվել, որ պետք է գնալ, Սահմանադրական դատարանի դատավորներին վախեցնել, Հրայր Թովմասյանին վախեցնել, ընտանիքի վերաբերյալ ինչ-որ բաներ գտնել, երեխաների վերաբերյալ ինչ-որ վարկաբեկիչ քրեական գործեր հարուցել: Հիշո՞ւմ եք` մի օր Հրայր Թովմասյանն ասաց` հուսով եմ մի օր Արթուր Վանեցյանը կխոսի այդ մասին: Հիմա եմ խոսում: Այո՛, եղել են բազմաթիվ հրահանգներ` միջամտելու սահմանդրական դատարանի գործունեությանը»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը:

Օրբելյանի խոսքով` սա հանցագործության վերաբերյալ հաղորդում է, որին ոչ մի գործողություն չի հաջորդել:

Արաքս Մամուլյան