ՍԱՏՄ-ն պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ՌԴ ներկրված ելակի մեջ վտանգավոր պեստիցիդ հայտնաբերելու մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնական որևէ ծանուցում առայժմ չի ստացել Հայաստանից ներկրված ելակի մեջ վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդի հայտնաբերման վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ին փոխանցում են տեսչական մարմնից։

Ռուսական Mash տեղեկատվական պորտալը այսօր հայտնել է, թե պեստիցիդները, իբր, հայտնաբերվել են չորս տոննա խմբաքանակում, որը ստուգման է վերցվել օգոստոսի 21-ին։ Ըստ հրապարակման՝ նմուշում ստուգվել է տրիֆլոքսիստրոբին պեստիցիդի և տեբուկոնազոլի քանակությունը։ Առաջինը ազդում է վերարտադրողականության վրա։ Իսկ երկրորդը մարդու համար վտանգավոր նյութերի երկրորդ դասին է պատկանում և քայքայում է էնդոկրին համակարգը։

Պորտալը պնդում է, որ ստուգման արդյունքում՝ հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Դրա ցուցանիշը չի նորմավորվում, բայց առկայությունն արտադրանքում արդեն համարվում է ոչ անվտանգ։ Բացի այդ նշվում է, որ օգոստոսի 16-ին ստուգել են Հայաստանից ներկրված ելակի այլ խմբաքանակ, որում, իբր, գերազանցված է եղել բուպիրիմատ պեստիցիդի պարունակությունը (0,690 մգ/կգ)։