Այս բուռն աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ականատես ենք սահմանները հատող ճգնաժամերի, զգալի է հատկապես դիվանագիտության դերը․ Վահագն Խաչատուրյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթել դիվանագետներին:

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դեսպաններին մշտական ներկայացուցիչներին և գլխավոր հյուպատոսներին՝ քրտնաջան աշխատանքի և անձնուրաց ծառայության համար։ Ցավոք ձեր ծառայությունն ընթանում է հիրավի աշխարհաքաղաքական բարդ և երկրի համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ ամենօրյա դիվանագիտական առաքելության իրագործմանը զուգահեռ Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության և անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանն, այլև մեր տարածաշրջանը և միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով: Գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, հաճախ անկանխատեսելի ուղղությամբ, և այս բուռն աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ականատես ենք սահմանները հատող ճգնաժամերի, առաջնահերթ խնդիրների հրատապ լուծման գործում զգալի է հատկապես դիվանագիտության դերը, քանի որ դիվանագետների գրանցած հաջողություններն ու, ինչն առավել ցավալի է՝ բացթողումները զգալի ազդեցություն են ունենում պետության, նրա միջազգային իմիջի, անվտանգային մթնոլորտի վրա:

Հարգելի՛ դեսպաններ,

Մի բան հստակ է՝ յուրաքանչյուր օր դեսպանը և դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է իր առջև ունենա այդ օրվա, շաբաթվա կամ ամսվա նպատակը: Սա կլինի պրոակտիվ դիվանագիտության գրավականը, Հայաստանի Հանրապետության տեսանելիության և արդյունքում դիվանագիտական ոլորտում հաջողության երաշխիքը:

Ուրախ եմ, որ շարունակվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնմանն ուղղված քայլերը: Անկասկած դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում էականորեն նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության մեծացմանը:

Հարգելի՛ դեսպաններ,

Խոսքիս ավարտին կցանկանայի հույս հայտնել, որ տարբեր հարթակներում համախոհ երկրների ձեր գործընկերների հետ սերտ ու փոխշահավետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնարար սկզբունքների և նպատակների իրագործմանը, գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցմանը, խաղաղության ու անվտանգության պահպանմանը:

Համոզված եմ, որ այսուհետ ևս պատվով կներկայացնեք մեր երկիրը՝ ձեր ավանդն ունենալով միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդման գործում»: