Telegram-ի հիմնադիր Դուրովի կալանքը 48 ժամով երկարաձգվել է. AFP

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

Ֆրանսիայում դատարանը 48 ժամով երկարացրել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։

Գործակալությունը նշում է, որ կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատ արձակի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի։ Ֆրանսիական օրենքների համաձայն՝ կալանքի ժամկետը կարող է ավելացվել միայն մեկ անգամ։

Ֆրանսիայի իշխանությունները Դուրովի գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։ Մեկնաբանություն է հրապարակել միայն Telegram-ի թիմը, որում ասվում է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջագայում Եվրոպայով, իսկ Telegram-ը պահպանում է ԵՄ օրենքները, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքը։

Օգոստոսի 24-ի երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնեցին, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիա ժամանելուն պես ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Նա բերման է ենթարկվել և հարցաքննվել։ Դուրովը մասնավոր ինքնաթիռով ժամանել էր Ադրբեջանից։