Նախկին «Մարաթուկ մշակութային կենտրոն»-ի տնօրենի կողմից առերևույթ կատարված առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքի նախաքննությունը, չորս անձի մասով, ավարտվել է

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավարտվել է նախկին «Մարաթուկ մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ վարույթով, չորս մեղադրյալի մասով, նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2013-2020թթ. ընթացքում, Երևանի համայնքապետարանի կողմից ՀՈԱԿ-ի տնօրենին իրավաբանորեն տնօրինելու իրավունքով հանձնված դրամական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, իր հարազատներին, ազգականներին և մտերիմներին՝ ընդհանուր 5 անձի, հրամանագրել է մշակութային կենտրոնի փոխտնօրենների, գեղարվեստական մասի մենակատարների հաստիքներին։

Սակայն, քաջատեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու մասին, հաշվարկվել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի և այլ հավելումների չափով գումարային փոխանցումներ են կատարվել նրանց բանկային հաշիվներին։ Այդ կերպ, վերջիններիս օժանդակությամբ, ՀՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է իրեն վստահված՝ Երևան համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.428.900 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա նախկին ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նշված հարազատներից և մտերիմներից չորսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ևս մեկ ազգականի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 1-ին մասով:

Չորս անձի, այդ թվում՝ տնօրենին, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Մյուս երկու անձանց նկատմամբ, որոնք բացակայում են  հանրապետությունից, հայտարարվել է հետախուզում, և նրանց  մասով առանձնացված վարույթով նախաքննությունը շարունակվում է: