Հիսուս Քրիստոսի արձանը վերջնական տեսքի է բերվում․ ֆոտոշարք

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քանդակագործ Արմեն Սամվելյանի՝ Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը վերջնական տեսքի է բերվում։ Արձանը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին՝ ի սկզբանե նախատեսված վայրից մի քանի մետր հեռավորության վրա։ Արձանի պատվանդանը 44 մետր է։

Ֆոտոլուրը լուսանկարներ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։

Հիշեցնենք, որ Քրիստոսի արձանի կառուցումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն է։

2022-ի հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել սկսված աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել և չուներ կառուցապատման թույլտվություն, թեև հիմնարկեքին ներկա էր անգամ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ էին արտահայտվել նախագծին՝ ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Չնայած դրան՝ վարչապետ Փաշինյանը դրական էր արձագանքել Ծառուկյանի՝ Փրկչի արձանը տեղադրելու գաղափարին, քանի որ այն, ըստ գործադիրի ղեկավարի, կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը։

Գագիկ Ծառուկյանի գաղափարի քննադատները խնդրահարույց էին համարում արձանի տեղադրումը Հատիս լեռան գագաթին, քանի որ, ըստ նրանց, լեռան փեշերին առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ։ Իսկ 2019 թվականին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում լեռան գագաթին հայտնաբերվել էր, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի տարածքում արդեն իսկ իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Այդ ամրոցի վերականգման, հետագա հնագիտական ուսումնասիրության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր էին կնքել։Ուշագրավ է, որ հնագետները պնդել էին, որ բրոնզեդարյա ամրոցն արդեն անդառնալիորեն վնասվել է շինարարության հետևանքով։