Բորելը կոչ է արել վերացնել ՌԴ-ի ռազմական օբյեկտների վրա հարձակումների համար արևմտյան զինատեսակների կիրառման սահմանափակումները

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն աջակցում է Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու ցանկացած սահմանափակումների վերացմանը, քանի որ դա կօգնի Վլադիմիր Պուտինին համոզել՝ խաղաղության բանակցություններ վարել։ X սոցիալական ցանցում դիվանագետը գրել է, որ ուկրաինական հարձակողական գործողությունը Կուրսկի շրջանում լուրջ հարված է ՌԴ նախագահի դիրքերին ևԿիևի կողմից արևմտյան զենքի օգտագործման ներկայիս արգելքի վերացումը կունենա մի քանի կարևոր հետևանք․ կուժեղացնի ուկրաինական պաշտպանությունը և կզրկի Ռուսաստանին ուկրաինական քաղաքներն ու նրա քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու հնարավորությունից, կփրկի մեծ թվով մարդկանց կյանքեր և կնվազեցնի ավերածությունների ծավալները։ Այն նաև կօգնի «խաղաղության ջանքերն առաջ մղել»։

«Ես ասել եմ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Ես անհամբեր սպասում եմ Բրյուսելում նրա հետ հանդիպմանը և հաջորդ շաբաթ ԵՄ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ քննարկմանը՝ Ուկրաինային աջակցելու հարցում առաջ շարժվելու համար»,- նշել է Բորելը:

Արևմուտքը Ուկրաինային զենք է մատակարարում, այդ թվում՝ հեռահար հրթիռներ՝ ռուսական ագրեսիային հակազդելու համար։ Սկզբում Ուկրաինայի զինված ուժերին արգելված էր օգտագործել այդ զենքերը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ, քանի որ արևմտյան երկրները վախենում էին հակամարտության սրացումից, սակայն Խարկովի մարզում ռուսական բանակի հարձակումից հետո սահմանափակումը մասամբ հանվեց։