Բրյանսկի նահանգապետը հայտնել է Ուկրաինայի կողմից ճեղքման փորձի մասին

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինացի զինվորականներն օգոստոսի 21-ի երեկոյան փորձել են մտնել Բրյանսկի շրջան, Տելեգրամում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Նրա խոսքով՝ դիվերսիոն-հետախուզական խումբը ծրագրել էր ներթափանցումն իրականացնել Կլիմովսկի շրջանում։ Սկսվել է մարտ, որի արդյունքում, ըստ նահանգապետի, ռուս զինվորականներն ու ԱԴԾ սահմանապահները կանխել են ճեղքման փորձը։

«Իրավիճակը բախման վայրում կայունացել է և գտնվում է տարածաշրջանային օպերատիվ շտաբի հսկողության տակ»,- պնդում է Բոգոմազը։

«Два майора» Տելեգրամ-ալիքը հաստատել է մարտի փաստը՝ վկայակոչելով «մի քանի աղբյուրների», որոնք հայտարարել են, որ դա եղել է ուկրաինական հետախուզության «դիվերսանտների փոքր խումբ», «ոչ ոք նրանց հետևից դաշտային հրետանին առաջ չի քաշել»։ Մարտը սկսվել է Զաբրամա գյուղի մոտ։

Ալիքի հաղորդմամբ՝ ռուսական կողմից պաշտպանվել են 8 սահմանապահ ու չեչենական «Ախմատ» հատուկ ջոկատայինների 10 մարտիկ, իսկ ուկրաինական կողմից եղել է «առնվազն 20 զինվորական»։

Իր հերթին, լրագրող Յուրի Կոտենոկը գրել է, որ ոչ թե դիվերսիոն խումբ է փորձել ճեղքել սահմանը Բրյանսկի շրջանում, այլ առնվազն «ուժեղացված վաշտային տակտիկական խումբ»՝ մի քանի զրահամեքենաների աջակցությամբ։ Նրա կարծիքով՝ քաղաքացիական իշխանությունները «փորձում են հանգստացնել» բնակիչներին և «Կրեմլի իշխանություններին»՝ նվազեցնելով թշնամու ուժերի թիվը։

Mash ալիքն էլ պնդում է, որ ուկրաինացիները երկու անգամ մեկ ժամ տարբերությամբ փորձել են մտնել Բրյանսկի մարզի Զաբրամայի շրջան։ Ըստ այդ տվյալների՝ խումբը բաղկացած է եղել ավելի քան 200 հոգուց և հետևակի երեք մարտական մեքենաներից. առաջին մարտը սկսվել է ժամը 19:10-ին և տևել է 20 րոպե, իսկ մոտ 20:30-ին կազմակերպվել է երկրորդ հարձակումը «թիկունքից ուժեղացումով», որը նույնպես եղել է կարճ և հաջողություն չի գրանցել:

Բրյանսկի Կլիմովսկի շրջանը սահմանակից է Ուկրաինայի և Բելառուսի հետ, և մուտքն այնտեղ այժմ արգելափակված է։ Կիևը չի մեկնաբանել իրավիճակը։