Խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ մինչև Լուկաշենկոյի պաշտոնանկությունը. հայտարարություն

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակը հայտարարություն է տարածել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության իշխանություններից խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի՝ «Ռոսիա» հեռուստաընկերությանը 2024 թ․ օգոստոսի 19-ին տված ու նույն օրը երեկոյան նաեւ «Բելառուս 1» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ արված անվայելուչ արտահայտությունները, համաձայն որի «հայերը ոչ ոքի պետք չեն», մի հակահայ պահվածք, որը նրա դեպքում վատ ավանդույթ է դարձել․

Նկատի ունենալով Բելառուսի կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցելու հանգամանքը, որի մասին վերջերս հրապարակավ խոստովանել է Բելառուսի բռնապետը, ինչը պետք է գնահատվի որպես ՀԱՊԿ անդամ երկրի կողմից թշնամական քայլ Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ պայմանագրային պարտավորությունների խախտում․

Ապացուցված համարելով Բելառուսի բռնապետական ռեժիմի կողմից սեփական ժողովրդի եւ քաղաքացիների իրավունքների համակարգային եւ շարունակական խախտումները, ինչը բերել է հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությանը եւ տարատեսակ քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների,
Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակը պահանջում է Հայաստանի իշխանություններից․
1․ Անհապաղ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ մինչեւ բռնապետ Լուկաշենկոյի պաշտոնանկությունը.
2․ Հայաստանում Բելառուսի դեսպանին եւ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի մյուս բոլոր անդամներին հայտարարել անցանկալի անձինք (Persona Non-Grata) եւ երեք օր ժամանակ տալ Հայաստանի տարածքը լքելու համար.
3․ Խզել Բելառուսի հետ ունեցած բոլոր երկկողմանի համաձայնագրերը/համաձայնությունները․
4. Արգելել Բելառուսի որևէ պաշտոնատար անձի մուտքը Հայաստանի տարածք, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների միջոցառումների շրջանակներում, ինչպես նաեւ արգելել որեւէ հայաստանյան պաշտոնատար անձի այցելությունը Բելառուս․
5․ Անհնարին համարել Բելառուսի հետ նույն ռազմական դաշինքում եւ տնտեսական ու մաքսային գոտիներում գտնվելը եւ անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից։

Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակ.
«Հանրապետություն» կուսակցություն
«Իրավունքի Եվրոպա» միավորում
«Հանուն Հանրապետության» կուսակցություն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
Հայաստանի Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցություն
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
ՊրոԱրմենիա ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նվարդ Մանասյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Հայտարարությունը բաց է միանալու համար»։