ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
26.08.2026 | 19:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մինսկի և Ջրվեժի փողոցներում
26.08.2026 | 18:54
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
26.08.2026 | 18:47
Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, խուլիգանության՝ 3, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը չարաշահելու, զորակոչից խուսափելու, անձին հետամտելու, ինքնավնասման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու սառը զենք հայտնաբերելու՝ 2-ական, մարդու առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, սահմանն ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, քրեակատարողական հիմնարկում արգելված իրեր կամ առարկաներ պահելու, հողը փչացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և շորթման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։