Զելենսկին հայտարարել է Կուրսկում ավելի քան 1250 քառ․ կմ տարածք և 92 բնակավայր վերահսկելու մասին

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են ՌԴ Կուրսկի շրջանի ավելի քան 1250 քառակուսի կիլոմետր տարածք և 92 բնակավայր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ընդհանուր առմամբ, այս գործողությունը դարձել է ամենամեծ ներդրումը ուկրաինացի տղամարդկանց և կանանց ռուսական գերությունից ազատագրելու գործընթացում։ Մենք արդեն ամենամեծ թվով ռուս գերիներն ունենք մեկ գործողության ընթացքում, և սա նշանակալի արդյունք է, սա մեր նպատակներից մեկն է, և մեր գործողությունները շարունակվում են»,- ասել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է՝ եթե Ուկրաինայի արևմտյան գործընկերները չեղարկեին ՌԴ տարածքում իրենց զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները, ապա Կուրսկի շրջան ներխուժելու անհրաժեշտություն չէր լինի։

Լուրը հրապարակելու պահին ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Ուկրաինայի նախագահի հայտարարությունը։