Ռուսական բանակը հարվածել է Կիևին. Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է երեք հրթիռ և 25 անօդաչու խոցելու մասին

Լուրեր

09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Ռուսական բանակը հարձակվել է Կիևի վրա, գիշերը՝ անօդաչու թռչող սարքերով, իսկ օգոստոսի 20-ի առավոտյան՝ հրթիռներով։ Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է, որ երեք հրթիռ և 25 «Շահեդ» է խոցել, գրում է Current Time-ը։

Նախնական տվյալներով՝ ռուս զինվորականները Կիևին հարվածել են հյուսիսից, ենթադրաբար, «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռներով, հայտնում է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով քաղաքում զոհեր և ավերածություններ չկան։

«Գիշերն օկուպանտները հարձակվել են մայրաքաղաքի վրա հարվածային անօդաչու թռչող սարքերով (անօդաչուները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության միջոցով)։ Իսկ այսօր առավոտյան հայտարարվել է օդային տագնապ՝ թևավոր հրթիռների կիրառման սպառնալիքի պատճառով։ Ի դեպ, սա արդեն օգոստոսի սկզբից Կիևում հայտարարված 41-րդ օդային տագնապն է: Սա այս ամսվա հինգերորդ հրթիռային հարձակումն էր Կիևի վրա»,- ասված է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տարածած հայտարարության մեջ:

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը մանրամասնել է, որ ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է երկու բալիստիկ հրթիռ, մեկ թևավոր հրթիռ, ավիառումբ է նետել և 26 անօդաչու թռչող սարք արձակել։ 28 օդային թիրախ (25 անօդաչու թռչող սարք և երեք հրթիռ) խոցվել է, պնդում են ուկրաինացի զինվորականները։