ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքը կսկսվի սեպտեմբերին

Լուրեր

09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Սեպտեմբերին կսկսվի «Ժողովրդվարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Դրա համար ձևավորվել է նախաձեռնող խումբ։ Օրենքը պահանջում է, որ նախաձեռնող խմբում լինի առնվազն 25 անդամ։ Մեզ մոտ, եթե չեմ սխալվում, անդամների թիվը 50-ի է հասնում։ Նախաձեռնող խումբն իր միջից ընտրում է լիազոր ներկայացուցիչ, ով խմբի անունից հանդես է գալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ստորագրահավաքից հետո նաև հանդես է գալու ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ ներկայացնելով այն։ Եթե պետաիրավական հանձնաժողովը հաստատի, հետո նաև ԱԺ լիագումար նիստին պետք է ներկայացնի նախաձեռնությունը»,- մանրամասնեց Սարգսյանը։ «Հանրապետություն» կուսակցության նախագահը հայտնեց, որ նախաձեռնող խումբը լիազոր ներկայացուցիչ է նշանակել Արտակ Զեյնալյանին։

«Մեզ խոսակցություններ էին հասնում, որ իշխանությանը բացարձակ ձեռնտու չէ, որ 50 հազար ստորագրություն հավաքենք և իրենք էլ մերժեն։ Մենք նախաձեռնությունը մաքսիմալ անխոցելի ենք արել, որ չմերժի ԿԸՀ-ն»,- նշեց նա։

Եթե ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքվի, ապա, համաձայն Սահմանադրության, հարցը կմտնի Ազգային ժողովի օրակարգ։ Չընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ժողովրդավարական ուժերի նախաձեռնությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով նաև տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասել էր, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։