Ազատամուտի համայնքապետի ու համայնքապետարանին ենթակա ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Բոլորը

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու և առերևույթ այլ չարաշահումներ կատարելու մասին համայնքի ավագանու անդամների բարձրացրած հարցերի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին փաստաթղթերը, որոնք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազին, ուսումնասիրվելուց հետո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու համար ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժին:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ այնուհետև հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Քրեական գործ է հարուցվել նույն համայնքի ենթակայությամբ գործող Կոմունալ ծառայության տնօրենի կողմից, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2016թ. օգոստոսի 2-ից մինչև 2017թ. փետրվարի 2-ը նույն համայնքի մի բնակչի նույն ծառայությունում որպես հրշեջ-բանվոր աշխատանքի ընդունելու, սակայն վերջինիս աշխատանքի չներկայանալու պայմաններում ամեն ամիս ծառայության տնօրենի կողմից աշխատավարձ դուրս գրելու և այն ստանալու միջոցով պետությանն էական վնաս պատճառելու դեպքի առթիվ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ քրեական գործը ենթակայության կարգով ևս ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, և սկսվել է նախաքննություն:

Դատախազությունից հայտնեցին, որ նկատի ունենալով, որ երկու քրեական գործերը հարուցվել են Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի և համայնքապետարանին ենթակա ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի  առթիվ, քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն: