Ադրբեջանը հերթական մեղադրանքներն է հնչեցրել ՀՀ-ի հասցեին

Լուրեր

09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն հերթական մեղադրանքներն է  հնչեցրել ՀՀ-ի հասցեին։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ԱՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին՝ Նախիջևանում ելույթ ունենալով «Էկոլոգիական ջրային խախտումները, որոնք խթանում են կլիմայի փոփոխությունը» թեմայով գիտագործնական համաժողովում՝ հայտարարել է, թե

«Հայաստանի հանքարդյունաբերությունն է լուրջ բացասական ազդեցություն ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա»։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝  պաշտոնյան շեշտել է, որ «Հայաստանի կողմից ինչպես Արաքսում, այնպես էլ Շիր Արխիում թունավոր մետաղների արտանետումների հետևանքով ոչնչացվում են հարյուրավոր չվող թռչուններ և ձկներ»։

«Արաքս գետի աղտոտումը Հայաստանի կողմից այսօր շարունակվում է, ինչը հանգեցնում է ափամերձ տարածքների կենդանական և բուսական աշխարհի ոչնչացմանը։ Կարելի է ասել, որ շատ բույսեր ու կենդանիներ արդեն իսկ անհետացման վտանգի տակ են։ Վերջին դիտարկումների ժամանակ պարզվել է, որ գետի ջուրը թանձրացել և փոխել է իր գույնը։ Չնայած այս ամենին՝ Հայաստանը դեռ շարունակում է իր գործողությունները բնության դեմ»,- նշել է Ֆուադ Նաջաֆլին։

Նման մեղադրանքներ Բաքուն հնչեցրել էր նաև մոտ մեկ տարի առաջ։