ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստով

Լուրեր

09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնել են նրա գործընկերները, գրում է Current Time-ը։

Քաղաքական գործչի այրուն՝ Յուլիա Նավալնայային Քննչական կոմիտեում հայտնել են, որ նա մահացել է «համակցված հիվանդության» և առիթմիայի հետևանքով։ Պատասխանը ստորագրել է մայոր Ալեքսանդր Վարապաևը, որը մի քանի օր շարունակ Նավալնիի մարմինը չի տվել մորը։

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 16-ին Նավալնին զբոսանքի ժամանակ «առողջության կտրուկ վատթարացում» է զգացել։ Նրան վերադարձրել են բանտախուց, որտեղից էլ տեղափոխել են բուժմաս։ Այնտեղ է ժամանել շտապօգնության անձնակազմը, սակայն ո՛չ այն, ո՛չ էլ գաղութի աշխատակիցները չեն կարողացել վերակենդանացնել քաղաքական գործչին։

«Դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ի նկատմամբ ոչ մի ապօրինի գործողություն չի կատարվել, բռնություն չի կիրառվել, իսկ հայտնաբերված մարմնական վնասվածքները բժշկական մանիպուլյացիաների արդյունք են»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը 2023 թվականի փետրվարի 16-ին հայտարարեց Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը», վերակենդանացման միջոցառումներն արդյունք չեն տվել։

Ալեքսեյ Նավալնիի մահից հետո անհայտ էր դիակի գտնվելու վայրը։ Միայն մեկ շաբաթ անց է մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան կարողացել տեսնել որդու մարմինը։ Քննիչները նրան ասել են, որ մարմինը չեն հանձնի երկու շաբաթ, քանի որ այն, իբր, ուղարկվել է քիմիական փորձաքննության։ Նավալնայան բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի գործողությունների դեմ, իսկ արտերկրում գտնվող տասնյակ հայտնի ռուս հասարակական գործիչներ հանդես են եկել Նավալնիի մարմինը մորը վերադարձնելու պահանջով։ Ի վերջո, փետրվարի 24-ին որդու մարմինը հանձնվել է Լյուդմիլա Նավալնայային։