Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը

Լուրեր

23.01.2026 | 17:22
UFC-ի մարտիկ Դասթին Պորյեն պատմել է՝ ինչու է հրաժարվել մեկնել Հայաստան
23.01.2026 | 17:13
Իսպանիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացը
23.01.2026 | 17:04
«Պատասխան են տալու»․ Կոնջորյանը՝ ՀԷՑ-ի գործով արբիտրաժային տրիբունալի որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 17:01
Արտակ Բեգլարյանը՝ Արցախից Հայաստան տեղափոխված վերջին հայերի մասին
23.01.2026 | 16:54
PWL․ Վազգեն Թևանյանի երկրորդ հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 16:53
Նարեկ Կարապետյանը հրաժարվել է բուժզննություն անցնել․ Վահագն Ալեքսանյանը՝ զինծառայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 16:45
Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդունվեց․ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քվեարկեց օրինագծի օգտին
23.01.2026 | 16:42
ԱՄՆ-ը քննարկում է Սիրիայից իր զորքերն ամբողջությամբ դուրս բերելու հարցը. WSJ
23.01.2026 | 16:36
Խորհուրդ եմ տալիս ընդդիմությանն այլևս չվերադառնալ այս դահլիճ․ Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 16:30
Սավանով, պարանից, լռության մեջ․ 24 մահ, 8 ինքնասպանություն բանտերում 2025 թ․
23.01.2026 | 16:20
Հայտնաբերվել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդներ
23.01.2026 | 16:12
Վարդապետը իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել
23.01.2026 | 16:09
ՀՌՀ-ն 1.200.000 դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
23.01.2026 | 16:00
«Ուկրաինական զորքերը պետք է լքեն Դոնբասը». Պեսկով
23.01.2026 | 15:55
Ավանեսյանը մանրամասներ է հայտնում Արցախից տեղափոխված անձանց մասին
Բոլորը

Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Այն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնում է Արցախի մարդու իրավունքներ պաշտպանի գրասենյակը։

«Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ, քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն, իսկ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերը։ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության մեղսակից լռությամբ»,- ասված է գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարները։