ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Այսքան տարի խոսելուց հետո հնարավորություն է ընձեռվել ռեալ բան անել, ճիշտը փորձելն է․ Արսեն Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 «Իմ նպատակն իշխող ուժի ներկայացուցիչ լինելը չէ, այլ ռեալ լծակներ ունեցող ուժի հետ աշխատելը։ Կա մարդկանց խումբ, որն ունի պատկերացումներ քաղաքի զարգացման մասին, ես ինձ տեսնում եմ այդ մարդկանց ձայնը տեղ հասցնողի դերում»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված ճարտարապետ Արսեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանության կազմում լինելը թույլ կտա իրականացնել իրենց տեսլականը, իսկ եթե այս իշխանության օրոք կատարվեն բաներ, որոնց ինքը դեմ կլինի, պատրաստ է պայքարել․ «Ամաչեցի հրաժարվել ավագանու ցուցակում ընդգրկվելու առաջարկից․ այսքան տարի խոսելուց հետո հնարավորություն է ընձեռվել ռեալ բան անել, ճիշտը փորձելն է։ Կարծում եմ՝ Երևանի ավագանու դերը պետք է բարձրանա, այն պետք է պառլամենտի պես բան դառնա։ Պետք է հստակեցվեն քաղաքապետի լիազորություններն ու որոշում կայացնելու գործառույթը մեծ մասամբ տրվի խորհրդին»,-ասում է ճարտարապետը։ Նրա համոզմամբ՝ քաղաքաշինական ոլորտին առնչվող որոշումների կայացման մեխանիզմը պետք է ամբողջովին փոխվի։

Արսեն Կարապետյանը պնդում է՝ մենք ժառանգել ենք սովետական մոդելը, ըստ որի քաղաքի գլխավոր ճարտարապետը կարող է միանձնյա որոշումներ ընդունել, ինչը սխալ մոտեցում է։ Մեր զրուցակիցը շեշտում է՝ մայրաքաղաքում ներդրում անողը պետք է իմանա՝ ինչ հնարավորություններ և սահմանափակումներ ունի․ «Երբ ասում ենք նորմաներ, քաղաքի պահպանություն, չի նշանակում, որ դրանից պետք է բիզնեսը տուժի։ Պարզապես բիզնեսմենները պետք է հստակ պատկերացնեն՝ ինչ է կարելի և ինչ՝ ոչ։ Այդ դեպքում ներդրումներն էլ կաճեն»,-նկատում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան