ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդն Իսրայելին փոխանցել է, որ զինադադար է ուզում. CNN

Լուրեր

09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նոր առաջնորդ Յահյա Սինվարը, որը կազմակերպության քաղբյուրոյի ղեկավար է ընտրվել Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, Եգիպտոսի և Կատարի միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել Իսրայելին, որ զինադադար է ցանկանում։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելում սեփական երկու աղբյուրների։

«Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է դա»,- նշել է հեռուստաալիքը։

Ըստ CNN-ի՝ Նեթանյահուն պատրաստ է գործարքի գնալ՝ անկախ իր իշխող կոալիցիայի համար հետևանքներից։ Այնուամենայնիվ, Իսրայելի անվտանգության մի շարք կառույցներ թերահավատորեն են վերաբերվում վարչապետի պատրաստակամությանը՝ հաշվի առնելով նրա կոալիցիայի որոշ ծայրահեղ աջ նախարարների անհամաձայնությունը:

Այսպես, ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը կտրականապես դեմ է զինադադարին՝ այն անվանելով «կապիտուլյացիա»։ Ավելի վաղ առարկություններ էր հայտնել նաև երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, որը նաև ծայրահեղ աջ «Օցմա Յեհուդիտ» կուսակցության առաջնորդն է։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները «հասկացրել են»՝ ակնկալում են, որ Իսրայելն արագորեն կկնքի հրադադարի համաձայնագիր՝ ավելի լայն տարածաշրջանային պատերազմից խուսափելու համար, ասել է CNN-ի աղբյուրը:

61-ամյա Յահյա Սինվարը համարվում է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման կազմակերպիչը: Խմբավորումը Սինվարի քաղբյուրոյի ղեկավար ընտրվելու մասին հայտարարեց օգոստոսի 6-ին՝ Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանությունից մեկ շաբաթ անց։ Սինվարի՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար նշանակվելուց հետո Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը կոչ արեց շուտափույթ վերացնել նրան: