Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ հարցերով են Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմում դեսպանություն

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

Օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորել էր խնդիրների բախվելու դեպքում կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ: 

«Արմենպրես»-ը Հայաստանի արտաքին գերատեսչությունից փորձեց պարզել՝ դեսպանությունն արդյոք զանգեր ստացել է, ի՞նչ բնույթ հարցերով են դիմել քաղաքացիները: 

«Դեսպանությանն ուղղված հարցադրումները հիմնականում վերաբերում են անձնագրային և ճամփորդական փաստաթղթերին և անհրաժեշտության առաջացման պարագայում՝ ՀՀ տեղափոխման հնարավորություններին: Պատասխանելով նշյալ հարցադրումներին՝ դեսպանությունը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցաբերում է հյուպատոսական աջակցություն, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն գործող կոմերցիոն չվերթների մասին»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցի ՀՀ ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ դեսպանությունը միաժամանակ մշտական կապ է պահպանում Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև՝ հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ:Իրավիճակը վերջին օրերին Մերձավոր Արևելքում խիստ լարվել էր։

Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր բնակավայրերի՝ հայտարարելով, որ հարվածների թիրախում «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունն է։