Թմրանյութ և զինամթերք պահելու կասկածանքով 3 անձ ձերբակալվել է․ Ջրային պարեկների բացահայտումը

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

Օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1.40-ի սահմաններում, ՊԾ ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Իջնելով մեքենայից՝ ուղևորներից մեկը՝ Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, ճամփեզրի խոտածածկ տարածք է նետել պոլիէթիլենային տոպրակ, ինչը նկատել են պարեկները: Բացատրական աշխատանքի արդյունքում նա վերցրել է իր կողմից նետվածը և ներկայացրել պարեկներին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տոպրակում նռնականման առարկա և թմրանյութի նմանվող զանգված կար:

Ստուգմամբ պարզվել է, որ Նոր Արտամետի բնակիչ 21-ամյա վարորդը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք և մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:

Թմրանյութ և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով վարորդը և ուղևորները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին:

Անձնական խուզարկությամբ Նոր Արտամետի բնակիչ 23-ամյա ուղևորի պայուսակում հայտնաբերվել են դեղահաբեր և 1,5 գրամ դեղնականաչավուն զանգված:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը և երիտասարդները ներկայացվել են Սևանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: