Ադրբեջանում պատգամավորի 1030 թեկնածու է գրանցվել

Լուրեր

11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
Բոլորը

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ներկայում գրանցվել է պատգամավորի 1030 թեկնածու։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Նա նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու է առաջադրվել 1508 մարդ։ Հաստատվել է 1462 հոգի, որոնցից 1420-ին տրվել է ստորագրության թերթիկ։ Ստորագրված թերթիկներն այս պահին ներկայացրել է 1197 մարդ։

Օգոստոսի 2-ին լրացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացնելու ժամկետը։

Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։