«Ասում էի՝ մեր երկիրը ստիպված կլինի թանկ գին վճարել»․ ռուս ընդդիմադիրը՝ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի հարձակման մասին

Լուրեր

23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
23.06.2026 | 17:37
Հայաստանի կրթական համայնքը կստանա ChatGPT Edu-ի 50 հազար անվճար բաժանորդագրություն
23.06.2026 | 17:25
Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը
23.06.2026 | 17:17
Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
23.06.2026 | 17:08
Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մրցութային հանձնաժողովները
23.06.2026 | 16:55
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
23.06.2026 | 16:48
Կարծում եմ` ճիշտ էր «կարմիր գծերը» թանկացնելը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 16:46
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կարտահանվի Հայաստան
23.06.2026 | 16:39
Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ երկրների միջև երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման հարցեր է քննարկել
23.06.2026 | 16:32
Լավրովը պատասխանել է Զելենսկիի՝ Լուկաշենկոյին ուղղված պահանջներին
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինն Ուկրաինայի դեմ պատերազմ սկսած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է պատասխանատու համարում ուկրաինական ուժերի հարձակման հետևանքով Կուրսկի շրջանում մարդկանց մահվան համար, գրում է Մեդուզան։

«Այն, ինչ կատարվում է Կուրսկի շրջանում, սարսափելի է։ Պատերազմի առաջին օրվանից ես ասում էի, որ Պուտինն անպայման մահ ու ավերածություն կբերի ՌԴ-ին, և մեր երկիրը ստիպված կլինի թանկ վճարել նրա արյունալի արկածախնդրության համար։ Այդպես էլ եղավ, ցավոք»,- ասել է նա:

Յաշինն ընդգծել է, որ եթե Պուտինն Ուկրաինայի վրա հարձակվելու հրաման չտար, Կուրսկի շրջանում բոլոր սպանվածները ողջ կլինեին։

Ուկրաինայի զինված ուժերն օգոստոսի 6-ի գիշերը գրոհել են Կուրսկի շրջանը։ Արդեն երրորդ օրն է՝ այնտեղ մարտեր են ընթանում, իսկ մարզում արտակարգ դրություն է մտցվել։ Առնվազն հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնել են իշխանությունները։

2022 թվականին Իլյա Յաշինը 8,5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել՝ ռուսական բանակի մասին «կեղծիքների» համար։ 2024 թվականի օգոստոսի 1-ին նա ազատ է արձակվել բանտարկյալների փոխանակման շրջանակում։