«Զանգում են Ռուսաստանից, հարցնում են՝ ճի՞շտ է, որ ձեր մոտ փողոցում իրար եք կրակում»․ ինչո՞ւ են Հայաստան եկող զբոսաշրջիկները պակասել

Լուրեր

23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
Բոլորը

Հայաստան այցելող զբոսաշրջիների թիվն այս տարի պակասել է։ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներով՝ անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստան է եկել 1 մլն 7 հազար 346 զբոսաշրջիկ, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում նրանց թիվը 946 հազար 162 է եղել։ Այսինքն՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 6,1 %-ով։  

Այս տարի Հայաստան եկած զբոսաշրջիկների 41 %-ը՝ 519 186 զբոսաշրջիկ Ռուսաստանի քաղաքացիներ են եղել։ Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ  23․8 %-ով։  Նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան եկած զբոսաշրջիկների 51 %-ն էին ՌԴ քաղաքացիներ։ 

Նշենք, որ Հայաստան եկած զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում նաև հենց Հայաստանի Հանրեպետության քաղաքացիություն ունեցողները։ Այս տարի նրանք ընդհանուր զբոսաշրջիկների 15,3 %-ն են եղել՝ 144 893 զբոսաշրջիկ։ Դրան հաջորդում է Վրաստանը` 13. 4 % և Իրանը՝ 7,3 %:

Հայաստանում զբոսաշրջիկների թվի նվազման և ոլորտում առկա խնդիրների մասին Factor TV-ն զրուցել է տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանի հետ։ 

– Արդյո՞ք ոլորտում զգացվում է զբոսաշրջիկների թվի նվազումն ու որոնք են դրա պատճառները։

-Նվազումը շատ ենք նկատում, շատ մեծ է տարբերությունը։ Ու դա միայն ես չեմ ասում, շատերն են ասում։ Ըստ թվերի՝ 17 % է, բայց ես գրեթե վստահ եմ, որ այդ թվերը շատ ավելի մեծ են։ Ես անցած տարվանից այդ մասին ասում էի, զգուշացնում էի, որ այն թվերի՝ փուչիկ, որը ներկայացվում է, ամենևին կապ չունի incoming տուրիզմի հետ մի շատ պարզ պատճառով․ նախ այդպես էլ մենք չկարողացանք տարբերել զբոսաշրջիկներին և ռելոկանտներին իրարից։ Իրենք օգտվում էին տուրերից, շարժ էր տեղի ունենում, թվերը մեծ էին երևում։ Քանի որ Հայաստանում մարդիկ շատ ագահ են, փոխվեց ամեն ինչը՝ սկսած ռեստորանների արժեքներից, տուրերի փաթեթներից ահավոր թանկացել են։ Հայաստանը տարածաշրջանում ամենաթանկ փաթեթներն ունի այս պահին։ Անձամբ ես համեմատականներ եմ անցկացնում ու այն թվերին, որ ինքս բախվում եմ, այդքան էլ հաճելի չեն մեզ համար։ Ստացվում է, որ օպերատորը մրցակցության ենթակա չէ։ Ձևավորված արժեքը փաթեթային տարբերակով շուկայական արժեքներից բացարձակապես բարձր է լինում ու դրա պատճառով զբոսաշրջիկների թիվը պակասում է։

Հետևելով վիճակագրությանը, տեսնում ենք, որ շոշափելի նվազել է ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների թիվը։ Ի՞նչն է սրա պատճառը։

Հայաստանյան շուկայում 50 և ավելի տոկոսը եղել են Ռուսաստանից եկող զբոսաշրջիկները։ Տարբերությունն ահռելի է, եթե 41 %-ը Ռուսաստանն է, դրանից հետո Վրաստանն ու Իրանն են 20-30 %, ու արդեն մնացած փոքր տոկոսը կազմում է Եվրոպական շուկան։ Ու ստացվել է այնպես, որ մենք այս պահին ունենք հակահայկական պրոպագանդա ռուսական կողմից ու շատերը չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Զանգահարում են Ռուսաստանից, հարցնում են՝ ճ՞իշտ է, որ ձեր մոտ քաղաքացիական պատերազմ է, ճի՞շտ է, որ փողոցում իրար եք կրակում կամ ճի՞շտ է, որ հակառուսականություն կա, վատ եք վերաբերվում ռուսներին, սրճարաններում չեք թողնում, այսինքն՝ բաներ, որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ։

Հայաստանում հակառուսականություն ամենևին չկա, կա հակահայկականություն ռուսական պրոպագանդայի կողմից։ Իսկ երբ որ Ռուսաստանից գալիս են այստեղ, իրենց 90 %-ն ասում են, որ բացարձակապես հակառուսականություն չկա, հակառակը՝ Վրաստանից վերադառնում են Հայաստան, ապշած են մնում, որովհետև այն, ինչը որ կա Վրաստանում՝ պատերին գրված սարսափելի բառերին ռուսների մասին, կամ ռուսերենով հարցերին չպատասխանելը, այստեղ ընդհանրապես չկա, բայց արի ու տես՝ հակահայկականությունը շատ ավելի մեծ է ռուսների կողմից, քան դեպի Վրաստանը։ Ու դրանով հանդերձ Վրաստանում այս տարի ռուս զբոսաշրջիկները շատացել են։ Շատ մեծ տարբերություն է։ Նույն RBC-ի տվյալներով, 37 %-ով են պակասել Հայաստան եկող ռուսները, որը ես մի քիչ չեմ պատկերացնում, իսկ դեպի Ադրբեջան այցերը ավելացել են 26 %-ով, որը կազմում եմ 340 հազար հոգի, իսկ դեպի Վրաստան 500 հազարով է ավելացել։ Հայաստանում 2021-2022 թվականներին հնարավոր չէր սրճարաններում երեկոյան ազատ սեղան գտնել, այսօր անհնարին չէ։ Այսինքն՝ ամեն բան հուշում է, որ այո, թվերն ահռելի տարբեր են։ Թանկացումը ևս շատ լուրջ պատճառ է։ Օրինակ՝ մեծ կազմակերպություններից շատերը իրենց աշխատակիցներին ուղարկում են տարածաշրջանի ինչ-որ երկիր հանգստանալու։ Երբ մենք հարցումները ստանում ենք, հետո պարզում ենք, որ տվյալ տենդեռը չհաղթեցինք, քանի որ Վրաստանը, կամ այլ երկիր ավելի էժան փաթեթ է առաջարկել։ 

-Իսկ թանկացման համար օբյեկտիվ պատճառներ չե՞ք տեսնում

-Օբյեկտիվ գործոններ չեմ տեսնում, կարող եմ պաթոսի գործոնը տեսնել, այսինքն՝ մենք ունենք հրաշալի բնություն, հրաշալի սպասարկում, ուտելիքներ, բայց եթե հանենք պաթոսը, կտեսնենք, որ օբյեկտիվ իրականության հետ խնդիրներ ունենք։ 

-Հայաստանում  գործում է Զբոսաշրջության կոմիտե։ Որքանո՞վ է դրա աշխատանքը հասցեական ու որքանո՞վ են կարողանում լուծել առաջացած խնդիրները։

-Կոմիտեն իր գործունեությունը կարծես թե ծավալում է շատ նեղ մասսաների համար։ Իրենք բաց չեն համագործակցությունների համար։ Իրենք հավաստիացնում են, որ շատ մեծ ծավալային աշխատանքներ են կատարում, բայց ես կարծում եմ, որ մինչև Հայաստանը չունենա 5-10 տարվա տեսլական, զարգացման պլան, հստակ ուղղվածություններ, խնդիրները չեն լուծվի։ 

-2023 թվականի վերջին Հայաստանն ընդունեց Զբոսաշրջության մասին օրենքը։ Որքանո՞վ է այն կարգավորում ոլորտն ու անդրադառնում եղած խնդիրներին։

Ես անձամբ առայժմ չեմ նկատել այդ փոփոխությունները։ Ուրախ եմ, որ ամեն դեպքում որոշել են լիցենզավորում կատարել, բայց էլի շատ խնդրահարույց է դա, որովհետև չգիտենք՝ ովքեր են լինելու այն մարդիկ, որոնք լիցենզավորումները պետք է կատարեն։ Ինչ-որ բաներ ուզում են անել, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց շուկայից փորձում են հանել, բայց թե դա որքանով է գործում, չեմ կարող ասել։ Լիցենզավորողները պետք է լինեն հստակ, կոնկրետ մի քանի մարդիկ, կազմակերպություններ, դա չի կարող լինել կոմիտեի կողմից, ու մենք արդյունք կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ բոլոր ոլորտներում լինի փոխկապակցված աշխատանք։ Խնդիրների հետ կապված կարիքների գնահատում, որքան գիտեմ, չունենք, եթե նույնիսկ ունենք, շատ թերի է։ Պետք է հստակ հասկանանք՝ որն է մեր ուղղվածությունը, բայց դրանից առաջ պետք է ունենանք կարիքների գնահատում։ 

Անժելա Պողոսյան