Ովքեր և ինչ խորհուրդներ են տալիս Փաշինյանին. 800 հազար դրամ աշխատավարձ ստացողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանին հինգ խորհուրդ տվող կա, նրանցից երեքը բարձր աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։ Factor TV-ն ուսումնասիրել է, թե ովքեր են Հայաստանի վարչապետի խորհրդականները, ինչ ուղի են անցել, և փորձել է պարզել՝ ինչ խորհուրդներ են նրանք տալիս երկրի ղեկավարին։

Փաշինյանի խորհրդականների ցանկը վերջին անգամ թարմացել է շուրջ մեկուկես ամիս առաջ։ Դեռևս հունվարին Լոռու մարզպետի պաշտոնից ազատված Արամ Խաչատրյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։

Արմեն Խաչատրյանը զինվորական է, ունի մայորի կոչում։ Նախքան հեղափոխությունը եղել է գումարտակի շտաբի պետ, հետո՝ ռազմագիտության ուսուցիչ, 2018 թվականից հետո քաղաքական պաշտոնների դռներ են բացվել նրա համար։ Նախ պատգամավոր է դարձել «Իմ քայլի» ցուցակով, հետո նշանակվել Լոռու մարզպետ։ Փաշինյանը նրան մարզպետի պաշտոնից հեռացրել էր դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում թերություններ արձանագրելուց հետո։

Փաշինյանին խորհուրդներ տալու համար հունիսի 26-ին աշխատանքի ընդունված Արամ Խաչատրյանը օգոստոսի 7-ի դրությամբ մեզ հետ հեռախոսազրույցում չբացահայտեց՝ արդեն գիտի՞, թե ինչի վերաբերյալ է քաղաքական ղեկավարին խորհուրդներ տալու։ Իսկ երբ Արմեն Խաչատրյանին առաջարկեցինք զրույցին զուգահեռ միասին մտնել կառավարության կայքի այն էջը, որտեղ հստակեցված է իր խորհրդատվության ոլորտը, Փաշինյանի թիմակիցը հունից դուրս եկավ։

«Ժողովրդավարության հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարի խորհրդականների, օգնականների պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք հեռացվել են այլ՝ ավելի պատասխանատու պաշտոններից։ Այս ավանդույթը, ըստ նրա, դեռ նախկիններից է գալիս, իսկ նպատակը սեփական իշխանության դեմ աշխատողների բանակը չմեծացնելն է։

Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանն այս քննադատությունների հետ համաձայն չէ։ Պնդում է՝ ամեն խորհրդական ունի համակարգման իր ոլորտը։

Ինքը՝ Համբարձում Մաթևոսյանը ևս մեկ այլ բարձր՝ փոխվարչապետի պաշտոնից է տեղափոխվել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին։ Մինչ այդ նաև Արմավիրի մարզպետ է եղել։ Պարզվում է՝ Համբարձում Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տալիս անտառտնտեսության ոլորտի վերաբերյալ։ Մաթևոսյանը վարչապետի հանձնարարությամբ մարզային այցեր է կատարում, վերահսկում կատարվող աշխատանքները, զեկույցներ ներկայացնում Փաշինյանին, պարտականությունների մեջ նաև աշխատակազմի և նախարարությունների հետ համագործակցությունն է։ Գլխավոր խորհրդականն ուղիղ չի պատասխանում հարցին՝ Փաշինյանը լսում և հետևո՞ւմ է խորհուրդներին։

Գարեգին Միսկարյանը վստահ է՝ Փաշինյանը խորհուրդներ չի լսում, իսկ խորհրդականները պետբյուջեից բարձր աշխատավարձեր են ստանում։

Փաշինյանի մյուս խորհրդականներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նրանցից Արտաշես Թումանյանը, որը ժամանակին խորհուրդներ է տվել Ռոբերտ Քոչարյանին, այժմ էլ՝ Փաշինյանին, մեր զանգերն անպատասխան թողեց։ Թումանյանը Քոչարյանի իշխանության օրոք եղել է ոչ միայն նրա խորհրդականը, այլ նաև ԱԳ նախարարի տեղակալ և նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Իրանում ՀՀ դեսպանն էր։ Փաշինյանը երկու խորհրդական էլ հասարակական հիմունքներով է աշխատում՝ «Իմ քայլ» խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանն ու «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը։

Նշենք, որ վարչապետի գլխավոր խորհդականի աշխատավարձը կազմում է բազային աշխատավարձի 11-ապատիկը՝ 915 հազար դրամ, իսկ խորհրդականներինը՝ տասնապատիկը՝ 832 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան