ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորանք է հղել է Կոտ դ’Իվուարի Անկախության օրվա կապակցությամբ
Քաղաքականություն
07.08.2024 | 18:15Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին։
«Ցանկանում ենք մեր ջերմ շնորհավորանքները հղել Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», – նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ։