Ավազի լվացման նպատակով կատարվող ապօրինի ջրառը կասեցվել է
Հասարակություն
07.08.2024 | 16:45Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում ավազակոպճային խառնուրդի արդյունահանմամբ զբաղվող ՕՍՏ-ՇԻՆ ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։
Պարզվել է, որ Ընկերությունն ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույտվության ջրառ է իրականացրել Փամբակ գետից:
Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է Փամբակ գետից
խողովակաշարի միջոցով կատարվող ապօրինի ջրառը:
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք: