Կադաստրի թղթով հանցագործի հետ խաղաղության պայմանագի՞ր եք ուզում կնքել․ Բաքուն կաշառելով առաջ է գնում․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
Բոլորը

Բաքվից հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտն այս պահին Հայաստանի Սահմանադրությունն է։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունները, Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել։

«Եթե նույնիսկ հիմա այդ պահանջը կատարված լիներ, խաղաղության պայմանագիր չէր կարող կնքվել։ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող հրապարակային հայտարարություններն ընդամենը քողարկում են այն, որ Իլհամ Ալիևի ռեժիմը մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ցանկությամբ փոխի ՀՀ Սահմանադրությունը, դիմում գրի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար, միջազգային դատարաններ ներկայացրած հայցերը հետ վերցնի, Արցախի խնդիրը կվերանա՞ և խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհ կբացի՞։ Ո՛չ»,- ասում է քաղաքագետը։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտարարել է, որ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրության հարցն իրենց հետ քննարկել է: Անդրիաս Ղուկասյանը չի բացառում, հիշեցնում է՝ Բաքվից հաճախ են նման հայտարարություններ հնչում։

«Իրենք անընդհատ մատնացույց են անում, որ Փաշինյանն իրենցից մեկն է»,- նշում է քաղաքագետը։

Ղուկասյանը խոսում է նաև սահմանազատման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունների, Արցախի հարցով ՄԱԿ-ում փակ ձևաչափով քննարկումների և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան