Պուտինն Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից Կուրսկի շրջան ներխուժումից հետո

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի չնախատեսված նիստ կանցկացնի, հայտնում է Brief-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպումը, որը սովորաբար տեղի է ունենում ուրբաթ օրերին, այս անգամ տեղի կունենա երկու օր շուտ՝ այն բանից հետո, երբ ուկրաինական զինված ուժերը ներխուժեցին Կուրսկի շրջան և, ըստ որոշ տելեգրամ-ալիքների, կարողացավ ամրապնդել դիրքերն ու գրավել մի քանի գյուղ։

Անվտանգության խորհրդի հանդիպումից առաջ, որի մշտական անդամներն են անվտանգային գերատեսչությունների ղեկավարները, խորհրդարանի երկու պալատների ղեկավարները, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն, Պուտինը հանդիպում կունենա կառավարության անդամների հետ, Brief-ին հայտնել է աղբյուրը։

Ռուսաստանի ՊՆ-ն, որը նախօրեին հայտարարել էր, որ կարողացել է հետ մղել ուկրաինական ուժերին Կուրսկի շրջանից, այսօր խոստովանել է, որ մարտերը տարածաշրջանում շարունակվում են։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտական գործողությունների գոտի են դարձել «ռուս-ուկրաինական սահմանին անմիջապես հարող» տարածքները։