Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ Էրդողանին բռնապետ որակող հայտարարությանը

Լուրեր

09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ Իսրայելի արտաքին գործերի նախարարի հայտարարություններին։

«Իսրայելի արտաքին գործերի նախարարը սովորություն է դարձրել Թուրքիային և մեր նախագահին ուղղված զրպարտություններով և ստերով լի տարօրինակ հայտարարություններ անել: Որոշ ժամանակ է՝ խնդրո առարկա անձին չի կարելի լուրջ վերաբերվել։ Թուրքիան կշարունակի հնարավորինս ուժեղ կերպով աջակցել պաղեստինցիներին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ «հակասեմական բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի ու Արևմուտքի վրա է հարձակվել՝ նշելով, որ նրանք գրավված են «Իսրայելի սիոնիստների կողմից»։

«Էրդողա՛ն, եթե ինչ-որ մեկը գերի է ընկել, դա ձեր բռնապետության տակ գտնվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներն են։ Դուք սահմանափակում եք 57 միլիոն թուրք օգտատերերի մուտքն Instagram, բայց մուտք եք գործում ​​ձեր անձնական Instagram-ի հաշիվ: Իմ դեմ հարձակումները չեն խանգարի ինձ բացահայտել ճշմարտությունը թե՛ Թուրքիայի քաղաքացիներին, թե՛ աշխարհին։ Այն առաջնորդը, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ին և բռնակալի նման ճնշում իր ժողովրդին, բռնապետ է»,- ասվում է գրառման մեջ։

Հավելենք, որ Թուրքիան օգոստոսի 2-ից արգելափակել է Instagram-ը երկրի տարածքում:

Էմմա Չոբանյան